կիրակի, 28 հունիսի 2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարմներ է իրականացրել Կոտայքի մարզում
Այսօր՝ հունիսի 28-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է անցկացրել Հրազդան քաղաքում և Կոտայքի մարզի այլ շրջաններում ևս: Պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ են հայտնաբերվել որոշ բենզալցակայաններում և գազալցակայաններում: Նշված տնտեսվարողների մոտ հիմնականում բացակայել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն: Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: