կիրակի, 28 հունիսի 2020
ՍԱՏՄ ուժեղացված ստուգայցերի թիրախը Հրազդանի սննդի շղթայի օպերատորներն են
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցների կողմից իրականացվող վերահսկողությունը իրացման ցանցում, հանրային սննդի օբյեկտներում և սննդամթերք արտադրող կազմակերպություններում շարունակվում են արձանագրել պարետի որոշումների կատարման թերացումներ:
Մշտադիտարկումներն անցկացվում են ամբողջ հանրապետությունում:
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր ՍԱՏՄ տեսուչների հայտնաբերված հիմնական խախտումները եղել են՝ հանրային սննդի կետերում սոցիալական հեռավորության չպահպանումը, աշխատակիցների ջերմաչափման մատյանների բացակայությունը կամ կիսատ վարումը, իսկ իրացման ցանցում և արտադրություններում՝ ախտահանումների մատյանների բացակայությունը կամ թերի լրացումը, դիմակների ոչ պատշաճ կրելը: Արձանագրված խախտումները կներկայացվեն պարետատուն:
Համավարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում՝ ՍԱՏՄ-ն անակնկալ-ամենօրյա այցերով շարունակելու է ՀՀ պարետի որոշումների կատարման հսկողությունը: