Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 նոյեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Ի կատարումն ՀՀ վարչապետի 2004թ. նոյեմբերի 10-ի N 722-Ն որոշմամբ հաստատված «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի եկամուտների հաշվարկման, վճարման (գանձման) և հսկողության գործառույթները ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությանը փոխանցելու գործընթացը կարգավորող» ծրագիր-ժամանակացույցի, գործադիրը հավանություն է տվել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Հարկերի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և շուրջ մեկ տասնյակ այլ օրենքներում (որոնցում հիմնադրամին վերապահված են վերոնշյալ գործառույթները) փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին: Մեկ այլ որոշմամբ նշված օրինագծերը համարվել են անհետաձգելի և առաջարկվել է ՀՀ Ազգային Ժողովին՝ դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:

Նիստում կառավարությունը հաստատել է հատման գծով բնափայտի մթերման տարեկան նորմայի (հաշվարկային հատատեղի) հաշվարկման և հաստատման կարգը: Հաշվարկային հատատեղը սահմանելիս որոշվում է հատման տեսակը, մթերվող անտառանյութի պաշարը (շինափայտ, վառելափայտ), հատատեղի գտնվելու վայրը, չափերը և այլն: Տարեկան հաշվարկային հատատեղի սահմանումը թույլ կտա անտառահատումները դարձնել կանխատեսելի և վերահսկելի:

Օրակարգի հարցերի շարքում հավանություն է տրվել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որի նպատակը Հայրենական մեծ պատերազմի վետերանների, հաշմանդամ վետերանների և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ընտանիքների սոցիալական վիճակի բարելավումն է: Օրինագծով առաջարկվում է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու նպատակով հատկացնել դրամական որոշակի օգնություն՝ ամսական 3 հազար դրամի չափով, իսկ հաշմանդամ վետերաններին՝ էլեկտրաէներգիայից և տրանսպորտից օգտվելու, գազի, ջրամատակարարման, ջրահեռացման և ջերմամատակարարման վարձերը վճարելու համար աջակցությունը կկազմի ամսական 4.500 դրամ:

Գործադիրը որոշել է համաձայնել ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության միջնորդություններին՝ իր տնօրինության Երևան քաղաքի Շիրակի 2ա, Տարոնցի 5, Վարդաշենի 6-րդ փող., 68շ., Կիևյան 8, Մոլդովական 70/2 և Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հաղթանակի 40-ամյակի փող.-ի 4-րդ նրբ. հասցեներում գտնվող, ինչպես նաև ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության («Հայպետհիդրոմետ») տնօրինության Երևան քաղաքի Վերին Անտառային 125 հասցեի հանրակացարանային բնակելի տարածքները՝ դրանցում բնակվող 1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց, սեփականության իրավունքով, անհատույց հատկացնելու վերաբերյալ: Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության 2001թ. մայիսի 14-ի «1988-1992թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների սեփականաշնորհման կարգը հաստատելու մասին» N 404 որոշման համաձայն, հաշվի առնելով նաև հանրակացարաններում երկար տարիներ բնակվող բազմաթիվ փախստական ընտանիքների դիմումները՝ իրենց կողմից զբաղեցվող տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ստանալու վերաբերյալ:

Կառավարությունը ի գիտություն է ընդունել «Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման, կեղտաջրերի մաքրման և ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց առաջացած պարտավորությունների գծով վճարման արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված գործընթացների կիրարկման արդյունքները: ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է, որ արտոնությունների տրամադրման գործընթացի իրականացման արդյունքում ոռոգման ջրի մատակարարման ոլորտում 50.229 ոռոգման ջուր օգտոգործող բաժանորդներից պայմանագիր է կնքել 32.135 բաժանորդ (ընդհանուր բաժանորդների մոտ 64 տոկոսը), որից պայմանագրային պարտավորությունները կատարել և օրենքով նախատեսված արտոնություններից ամբողջությամբ օգտվել են 7.966-ը (պայմանագրեր կնքած բաժանորդների մոտ 24.8 և ամբողջ բաժանորդների մոտ 15.9 տոկոսը): Խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ոլորտում 675.066 բաժանորդներից պայմանագիր է կնքել 499.672 բաժանորդ (ընդհանուր բաժանորդների մոտ 74 տոկոսը), որից պայմանագրային պարտավորությունները կատարել և օրենքով նախատեսված արտոնություններից ամբողջությամբ օգտվել են 339.919-ը (պայմանագրեր կնքած բաժանորդների մոտ 68 և ամբողջ բաժանորդների մոտ 50.4 տոկոսը): Որոշմամբ կառավարությունը, ՀՀ 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 188 մլն 831.6 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ վերը նշված օրենքի կիրարկման արդյունքում ոռոգման ջուր օգտագործողների պարտքերի ճշգրտված գումարներից ավելի վճարված մասի՝ կանխավճարի դիմաց մատուցվող ոռոգման ջրի մատակարարման ծառայությունների դիմաց ոռոգման համակարգերը շահագործող ընկերությունների մոտ առաջացած պարտքերը մարելու նպատակով: Սահմանվել է նաև, որ «ջրամատակարար կազմակերպության միջոցներով ջրաչափական սարքի տեղադրման» պայմանագիր կնքած բաժանորդների համար մինչև խմելու ջուր մատակարարող ընկերությունների կողմից ջրաչափական սարքի տեղադրման օրն ընկած ժամանակահատվածի համար մատակարարված ջրաքանակը աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդների համար հաշվարկվում է շուրջօրյա ջրամատակարարման դեպքում՝ հաշվարկային գումարի 30 տոկոսի, իսկ ժամային գրաֆիկով ջրամատակարարման դեպքում հաշվարկային գումարի 15 տոկոսի չափով: Սահմանվել է նաև, որ ջրաչափական սարքի տեղադրման օրվա դրությամբ աղքատության ընտանեկան նպաստ ստացող բնակիչ-բաժանորդների կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումից հետո մնացած գումարը ենթակա է դուրսգրման: Հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝ «Հայջրմուղկոյուղի» և Երևանի «Ջրմուղ-կոյուղի» փակ բաժնետիրական ընկերություններին ակտիվների տրամադրման և պարտավորությունների մարման վերաբերյալ:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 3-ի N 684 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1822-Ն որոշման մեջ: Լրացումների նպատակն է համակարգել երեխաների բժշկասոցիալական փորձաքննությունը: Մասնավորապես, հաշմանդամ երեխաների փորձաքննության որակը բարձրացնելու և այն կենտրոնացված կարգով իրականացնելու նպատակով, որոշվել է ստեղծել բժշկասոցիալական մանկական փորձաքննական մասնագիտացված հանձնաժողով: Հաշվի առնելով Լոռու մարզում ներկայումս գործող երկու բժշկասոցիալական հանձնաժողովների գերծանրաբեռնվածությունը, որոշվել է դրանք ավելացնել ևս մեկով, որը կսպասարկի Ալավերդու, Գուգարքի, Նոյեմբերյանի տարածաշրջանները:

Կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 2 մլն 219.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ վերջինիս կողմից 2004թ. 3-րդ եռամսյակի ընթացքում մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համապատասխանության պարտադիր հավաստման աշխատանքների ֆինանսավորումն ապահովելու նպատակով:

Գործադիրը թույլատրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Պետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հիմնանորոգման ծրագրով» նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների կատարման համար նախատեսված 78.6 մլն դրամից 40 մլն դրամի սահմաններում իրականացնել Շվանիձոր-Վերիշեն-Ծավ ավտոմոբիլային ճանապարհի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

Այլ որոշումներով հաստատվել են նաև դիվանագետի ատեստավորումն անցկացնելու կարգը, դիվանագետների ռոտացիա իրականացնելու կարգը և դիվանագիտական ծառայության հավասարազոր պաշտոնների ցանկը:

Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. հոկտեմբերի 19-ի «ՀՀ արդարադատության նախարարության համակարգում քրեակատարողական ծառայություն ստեղծելու մասին» N 1015 որոշման մեջ, որը պայմանավորված է ծառայությունում օպտիմալացում կատարելու անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 4-ի «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցչի մասին» N 1751 որոշման մեջ: Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմում՝ կառուցվածքային ստորաբաժանման կարգավիճակով, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի հետ կապերի վարչություն ստեղծելու անհրաժեշտությամբ:

Նիստում գործադիրը փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2003թ. օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահների որակավորման կարգը հաստատելու մասին» N 1048-Ն որոշման մեջ: Փոփոխությունները պայմանավորված են 2004թ. մայիսի 26-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման, ինչպես նաև Կարգի կատարելագործման անհրաժեշտությամբ:

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում որոշվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինության Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Նշանի փողոցի N 17 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկի՝ ներկայումս Լոռու մարզի դատախազության Ստեփանավանի նստավայրի 176 քմ մակերեսով տարածքը հետ վերցնել և անհատույց հանձնել ՀՀ գլխավոր դատախազության տնօրինությանը:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տնօրինության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Խաղաղության 1 հասցեում գտնվող շենքից 1895.17քմ մակերեսով, հաշվեկշռային մեթոդով 9 մլն 781 հազար դրամ գնահատված տարածքը ուղղակի վաճառքի ձևով, մասնավորեցնել նախօրոք հայտնի, իսկ ՀՀ ԳԱԱ միկրոբիոլոգիայի ինստիտուտի հարևանությամբ գտնվող 2411քմ մակերեսով 9 մլն 963.315 դրամ շուկայական արժեք ունեցող անավարտ շինարարության օբյեկտը հավանական գնորդին:

Կառավարությունը հավանություն է տվել «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Որոշման ընդունումը պայմանավորված է խոշոր հարկ վճարողներին պարզեցված հարկ վճարող համարվելու հնարավորությունը բացառելու և «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներն առավել հստակեցնելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Օրենքի նախագծով առաջարկվում է, մասնավորապես, խոշոր հարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ժամկետները, անհրաժեշտությունից ելնելով, երկարաձգել ևս 10 աշխատանքային օրով՝ սահմանելով ստուգման ընդհանուր տևողության 45 օրացուցային օր առավելագույն ժամկետ: Առանձին որոշմամբ նշված օրինագծերը ևս համարվել են անհետաձգելի և առաջարկվել է ՀՀ ԱԺ-ին՝ դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում:

Գործադիրը հավանություն է տվել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որը պայմանավորված է ՀՀ տարածքից դուրս հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների մատուցման դեպքում՝ ավելացված արժեքի հարկով հարկման հարցերը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

Կառավարությունը հավանություն է տվել նաև «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Օրենքը կարգավորում է նախադպրոցական կրթության համակարգի գործունեության և զարգացման իրավական, կազմակերպական ու ֆինանսական հիմքերը և ուղղված է երեխայի ներդաշնակ զարգացման, դաստիարակության և ուսուցման, առողջության ամրապնդման ու խնամքի ապահովմանը:

«Կրթության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցման 2005/2006 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը իր պահուստային ֆոնդից 9 մլն 177.5 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ Հայ-վրացական գործարար և տնտեսական համագործակցության ընկերակցությանը տրամադրելու նպատակով, ս.թ. նոյեմբերի 26-28-ը ընկերակցության հիմնադիր նիստը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը կատարելու համար:

Գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կառավարության 2004թ. ապրիլի 22-ի N 679-Ա որոշման մեջ՝ «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» ՓԲԸ-ի ակտիվների կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացված գույքը սպորտի և զբոսաշրջության նպատակներով շահագործելու և կառուցվելիք ճոպանուղու (ճոպանուղիների) սպասարկումն ապահովելու նպատակով: Որոշմամբ ՀՀ Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող 225.1 հա անտառային ֆոնդի հողերը և Հրազդան քաղաքային համայնքի հողային հաշվեկշռում գտնվող 588.7 հա գյուղատնտեսական նշանակության հողերը փոխադրվել են հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա՝ որպես հանգստի համար նախատեսված հողեր: Թույլատրվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ Կոտայքի մարզի նշված 225.1 հա հողերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը»: Առաջարկվել է նաև Հրազդանի համայնքի ղեկավարին՝ հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա փոխադրված 588.7 հա հողերը և Ծաղկաձորի համայնքի ղեկավարին՝ Ծաղկաձոր համայնքի հողային հաշվեկշռում գտնվող հատուկ պահպանվող տարածքների հողերից հանգստի համար նախատեսված 29 հա հողերը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միությանը»:

Կառավարությունը որոշել է թույլատրել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ իր սեփականությունը հանդիսացող ք. Երևան, Բագրատունյաց 89 հասցեում գտնվող N 4, N5 և N 8 պահեստային շինությունները 3075,34 քմ ընդհանուր մակերեսով, այդ պահեստներին հարակից հարթակները՝ 641 քմ ընդհանուր մակերեսով, մարտկոցների լիցքավորման կետը՝ 248,22 քմ մակերեսով, պարիսպը՝ 661 գծ.մ և նշված պահեստներն սպասարկող (408 և 418 սլաքներից դեպի պահեստները ձգվող փակուղիները) 1577 գծ.մ երկաթուղագծերը, որոնք ընկերության համար շահագործման առումով անհրաժեշտություն չեն ներկայացնում, օտարել դասական աճուրդով՝ մեկնարկային գինը սահմանելով 23 մլն դրամ:

Օրակարգում ընդգրկված հարցերի թվում կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին, որով սահմանվում է, որ մարզերի, Երևան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը և սահմանների նկարագրության փոփոխությունները հաստատում է ՀՀ կառավարությունը: Առաջարկվում է իրականացնել նաև Արարատի և Արմավիրի մարզերի 5 համայնքների անվանափոխություն՝ դրանք արդի իրողություններին համապատասխանեցնելու նպատակով:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ