ուրբաթ, 26 նոյեմբերի 2004
Նոյեմբերի 29-ին Սյունիքի մարզ կմեկնի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը՝ նոյեմբերի 30-ին մասնակցելու «Իրան-Հայաստան» գազամուղի շինարարության մեկնարկին: Նույն օրը վարչապետը կմասնակցի նաև «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման երկրորդ գծի բացմանը:
ԵՎ Հայաստանի, և Իրանի համար կարևորագույն այդ միջոցառումներին մասնակցելու նպատակով Սյունիք կժամանի նաև Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությունը՝ էներգետիկայի նախարար Հաբիբոլլահ Բիթարաֆի գլխավորությամբ: Երկու երկրների էներգետիկայի նախարարները, վերոհիշյալ միջոցառումներին մասնակցելուց հետո, հետագա համագործակցության հետ կապված հարցեր քննարկելու նպատակով կրկին կհանդիպեն Երևանում՝ դեկտեմբերի 1-ին: