ուրբաթ, 3 հուլիսի 2020
ՔՏՀԱ տեսչական մարմնի հերթական վերահսկողությունը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում․ խախտումների թվաքանակը նվազել է, սակայն բնույթը չի փոխվել
Հուլիսի 3-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հերթական ուժեղացված և լայնածավալ վերահսկողական աշխատանքներն է իրականացրել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում հայտնաբերվել են խախտումներ և թերություններ։
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ իրականացված գործառույթների ընթացքում հայտնաբերվել են տրանսպորտային միջոցներ, որոնք կրկին կանգնած ուղորներով փոխադրում են իրականացրել։
Տաքսամոտորային ուղևորափոխադրման համակարգում, ինչպես նախորդ գրեթե բոլոր դեպքերում, հայտնաբերվել են դիմացի նստատեղին՝ ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև՝ առանց դեմակի վարորդներ:
Խախտումների բնույթով պայմանավորված կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։
Հայտնաբերված թերությունների` մասնավորապես ուղևորների և վարորդների կողմից դիմակները ճիշտ չկրելու դեպքերի վերաբերյալ Տեսչական մարմնի մասնագետների կողմից տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, այլ բնույթի թերությունների և անվտանգության որոշ կանոնների պահմանման վերաբերյալ տեղում իրականացվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։
Ընդգծենք, որ ՀՀ պարետի հունիսի 3-ի N110 որոշման համաձայն, ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակում է իրականացնել վերահսկողական և մշտադիտարկման խիստ աշխատանքներ՝ խոշորացույցի տակ պահելով հանրապետության ամբողջ տարածքում գործող հանրային տրանսպորտի անվտանգ գործունեության ապահովման գործընթացը։