շաբաթ, 27 նոյեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարության նախապատրաստական հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը: Ընդգծվել է տոնակատարությանը համաժողովրդական բնույթ հաղորդելու անհրաժեշտությունը: Հանձնաժողովի անադամները կարևորել են միջոցառումների անցկացումը ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում, որը նախատեսվում է եզրափակել 2005 թվականի հոկտեմբերին կայանալիք ավանդական Թարգմանչաց տոնի հանդիսություններով: Որոշվել է ստեղծել աշխատանքային խումբ՝ նիստում արված առաջարկությունների հիման վրա միջոցառումների համալիր ծրագիր մշակելու նպատակով: Վարչապետը հանձնարարել է մինչև դեկտեմբերի 15-ը ծրագրի նախագիծը ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը: