Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 5 հուլիսի 2020

Ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր՝ Գավառում եւ Սեւանում․ ինչ պատկեր է արձանագրել ԱԱՏՄ-ն

Ախտահանիչներ, ջերմաչափեր, գրանցամատյաններ, փակվող աղբամաններ ու ոչ միայն․ ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ԱԱՏՄ աշխատանքային թիմերն այսօր Գավառում եւ Սեւանում էին՝ ուժեղացված ստուգայցերով։ Տեսուչները որոշ վայրերում նաեւ չափել են տնտեսավարողների կողմից ախտահանման նպատակով օգտագործվող սպիրտի թնդությունը։

Կորոնավիրուսի տարածումը կանելու նպատակով ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ Գեղարքունիքի մարզում բիզնեսը ստուգումների առաջին օրերի համեմատ առավել կարգապահ է դարձել։ Խանութներ, դեղատներ, գրասենյակներ եւ ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողներ՝ ամենուր կազմվում է արձանագրություն, խախտումների դեպքում դրանք ուղարկվում են պարետատուն։

Այսօր դիտարկված 49 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն է ուղարկվել պարետին։ Ընդ որում՝ դրանցից միայն 1-ն է եղել Գավառում գործող տնտեսավարող․ այստեղ խախտումները նվազագույնի են հասցվել։

Երեք մարզ սպասարկող ԱԱՏՄ Արեւմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը նկատում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման առումով համեմատաբար ավելի լավ արդյունք է գրանցվում Տավուշում։ Նորմերի ավելի շատ խախտումներ են նկատվում Կոտայքում։ Ի դեպ այս մարզում՝ Աբովյան քաղաքում, պարետի վերջին որոշմամբ կասեցման է ենթարկվել միանգամից շուրջ երկու տասնյակ տնտեսավարող։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ