երկուշաբթի, 6 հուլիսի 2020
ՇՎՏՄ-ն կրկնայցեր է իրականացրել Երևանի Նոր Նորք վարչական շրջանում
Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկնայցեր է իրականացրել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում: Խոշորացույցի տակ է պարետի կողմից սահմանված նորմերի պահպանումը:
Մի քանի խախտումներ են հայտնաբերվել շինանյութի առևտրի կետերում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները:
Նոր Նորք վարչական շրջանում նախկինում խախտումներ թույլ տված տնտեսավարողների մոտ կրկնայցերի ժամանակ թերացումներ չեն արձանագրվել:
Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմամբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
Հիշեցնենք, որ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: