չորեքշաբթի, 1 դեկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր կառավարությունում հանդիպում է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի հետ: Քննարկվել են եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների, համագործակցության, եկեղեցու ներկայիս խնդիրների, պետության կողմից այդ խնդիրների լուծմանն ուղղված հնարավոր աջակցության, ինչպես նաև հակաօրինական գործունեություն ծավալող կրոնական կազմակերպությունների դեմ պայքարի, Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի տոնակատարության նախապատրաստական հոբելյանական հանձնաժողովում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցչի ընդգրկման, հոբելյանական տարում նախատեսվող համաժողովրդական միջոցառումներին եկեղեցու մասնակցության հետ կապված և այլ հարցեր: