երկուշաբթի, 13 հուլիսի 2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկումներ է իրականացրել Սյունիքի մարզում
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:
Այսօր` հուլիսի 13-ին, ՇՎՏՄ-ի մշտադիտարկող խումբը հերթական ստուգայցն է իրականացրել Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում: Մի քանի բենզալցակայաններում և գազալցակայաններում դիտարկվել են խախտումներ. բացակայել են ջերմաչափեր, ջերմաչափման գրանացամատյանները և դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները:
Շինանյութի, առևտրի կետերում էական խախտումներ չեն արձանագրվել: Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:
ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկումներ անցկացնել Հայասատանի Հանրապետության ողջ տարածքում: