Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 դեկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հաստատել է փոքր և միջին ձեռնարկատիրությանը (ՓՄՁ) պետական աջակցության 2005թ. ծրագիրը: Այն մշակվել է՝ կարևորելով փոքր և միջին ձեռնարկատիրության դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրում սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում: Ծրագրի ներկայացման ժամանակ նշվել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկը համարվող փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտում վերջին երեք տարիներին ստեղծվել են շուրջ 20 հազար, որից միայն 2003թ.՝ 8 հազար նոր ձեռնարկություններ՝ ապահովելով ավելի քան 20 հազար նոր աշխատատեղ: 2003թ. ՓՄՁ ոլորտի մասնակցությունը երկրի համախառն ներքին արդյունքի ձևավորմանը կազմել է 38 տոկոս՝ գրեթե կրկնակի գերազանցելով 2000թ. մակարդակը, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հավասար է 40 տոկոսի:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են Հայաստանում ՓՄՁ պետական աջակցության, ինչպես նաև միջազգային և օտարերկրյա դոնոր կազմակերպությունների կողմից Հայաստանում ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի նպատակայնության մեծացմանը, ոլորտը կարգավորող օրենսդրության կիրառման մեխանիզմների հստակեցմանը և ոլորտին առնչվող վիճակագրության վարման գործընթացների պարզեցմանն ու կատարելագործմանը:

Նիստում հավանություն է տրվել նաև «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով նախատեսված գործառույթների իրականացումը կնպաստի կազմակերպություններում աշխատանքային իրավահարաբերությունների և աշխատանքի պաշտպանության նորմերի ու կանոնների նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործմանը, միջազգային չափանիշներին դրանց համապատասխանեցմանը, աշխատաշուկայի մասնակիցների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը, պետական բյուջեի եկամուտների ավելացմանը, որն իր հերթին կնպաստի հանրապետությունում աշխատանքային իրավահարաբերությունների կայուն զարգացման անհրաժեշտ օրենսդրական հիմքերի և պայմանների ստեղծմանը: 3 օր ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին, նիստում արված առաջարկությունները հաշվի առնելով, նախագիծը վերջնական տեսքի բերելու համար: Մեկ այլ որոշմամբ «Աշխատանքի պետական տեսչության մասին» օրինագծի ընդունման կապակցությամբ, հավանություն է տրվել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծին:

Օրակարգի հարցերից գործադիրը հավանություն է տվել նաև «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել նշված օրենքում ամրագրված առանձին հասկացությունների սահմանումները, կանոնակարգել հաշմանդամներին վերականգնողական օգնության տրամադրման գործընթացը, հնարավորինս համակարգել վերականգնողական կազմակերպությունների աշխատանքները: Առաջարկվող փոփոխություններով՝ օրենքը նաև համապատասխանեցվում է ՄԱԿ-ի կողմից 1993թ. ընդունված «Հաշմանդամների համար հավասար հնարավորությունների ապահովման ստանդարտ կանոններին», ՀՀ կենսաթոշակային օրենսդրությանը, ինչպես նաև հասարակությանն ինտեգրվելու առավել նպաստավոր պայմաններ է ստեղծում հաշմանդամ անձանց համար:

Կառավարությունը որոշել է Արարատի մարզի Մասիս քաղաքում ստեղծել սոցիալական ծառայությունների համալիր կենտրոն՝ քաղաքացիների սոցիալական ապահովության իրավունքների իրականացման արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին մատուցվող սոցիալական ծառայությունների որակը բարելավելու նպատակով: Սահմանվել է, որ կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 26-ի N 247-Ա որոշմամբ հաստատված «Սոցիալական ծառայություններ մեկ կանգառում» փորձարարական ծրագիրը, որը Մասիսում իրականացվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության անմիջական աջակցությամբ: Որոշմամբ կենտրոնի աշխատանքներին ներգրավված սուբյեկտների համատեղ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով, ստեղծվել է նաև Մասիսի համալիր կենտրոնի խորհուրդ: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մեկամսյա ժամկետում ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել կենտրոնի խորհրդի անհատական կազմը և աշխատակարգը:

Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 1997թ. մայիսի 8-ի «Բնակչության զբաղվածության մասին» ՀՀ օրենքի առանձին հոդվածների կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 130 որոշման մեջ: 2003թ. դեկտեմբերի 17-ի « Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքով նվազագույն ամսական աշխատավարձը 2004թ. հունվարի 1-ից 13 հազար դրամ սահմանվելուց հետո, առաջարկված փոփոխությամբ գործազուրկներին առաջարկվող հարմար աշխատանքի դիմաց վարձատրության չափը սահմանվել է գործազրկության բազային նպաստի կրկնակի չափով՝ նախկին մեկ ու կեսի փոխարեն: Մեկ այլ որոշմամբ, 2004թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 13 հազար դրամ սահմանվելու կապակցությամբ, փոփոխություն է կատարվել նաև ՀՀ կառավարության 1999թ. ապրիլի 19-ի «Մինչև 2 տարեկան երեխա խնամող՝ մասնակի վճարովի արձակուրդում գտնվող անձանց, երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ և գործազրկության բազային նպաստների չափերը սահմանելու մասին» N 235 որոշման մեջ: Նկատի ունենալով, որ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրում ամրագրված է գործազրկության բազային նպաստի չափի պայմանավորվածությունը օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, որոշվել է գործազրկության բազային նպաստի չափը սահմանել նվազագույն ամսական աշխատավարձի 60 տոկոսի չափով ( 7800 դրամ):

«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքի կիրարկման նպատակով, գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 19-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» և շուրջ մեկ տասնյակ այլ որոշումներում: Փոփոխությունները նպատակ ունեն «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխան կիրառել ֆիզիկական անձանց սոցիալական քարտի համարները՝ ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 24-ի N 1783-Ն որոշմամբ սահմանված կարգով սոցիալական ապահովության քարտերի տվյալների հիման վրա տեղեկատվական բազաների վարումն ու տեղեկությունների տրամադրումն ապահովելու համար:

ՀՀ 2004թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» ՓԲԸ-ի միջոցով իրականացվող կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, նպաստների բազայի ճշգրտման և վարման, գործազուրկների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, գործազուրկների բազայի ճշգրտման և վարման («Գործ» համակարգ) ու հաշմանդամների տվյալների համակարգի շահագործման, սպասարկման, հաշմանդամների բազայի ճշգրտման և վարման ծառայությունների գնման գծով, ինչպես նաև սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի ձևաթղթերի տպագրության ծառայությունների գնման գծով պետական պատվերներն իրականացնել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Կենտրոնացված կարգով աղքատության ընտանեկան նպաստի նշանակման, վճարման, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների համար փաստաթղթերի, ձևաթղթերի տպագրության, տեղեկատվական բազաների ճշգրտման, վարման և աշխատանքների գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրենքը սահմանում է անասնաբուծության ինտենսիվացման, տոհմանյութի ստացման, գյուղատնտեսական կենդանիների նոր ցեղերի ստեղծման, վերարտադրության, անհետացման վտանգի ենթակա ցեղերի պահպանումը կարգավորող հարաբերությունները:

Միջազգային բնապահպանական կոնվենցիաներով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները ապահովելու նպատակով, կառավարությունը հաստատել է այդ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը: Հանձնարարվել է ՀՀ համապատասխան նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 15-րդ օրը ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն` նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքի մասին: Իսկ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա վերջը, որոշման մեջ նշված տվյալներն ամփոփել և ՀՀ կառավարության քննարկամանը ներկայացնել միջազգային բնապահպանական կոնվենցիաներից բխող ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքի մասին հաշվետվություն, ինչպես նաև եռամսյա ժամկետում՝ «Կենսաբազմազանության մասին», «Կլիմայի փոփոխության մասին», «Անապատացման դեմ պայքարի մասին» կոնվենցիաների խաչաձևվող խնդիրների իրականացման կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը:

ՀՀ 2004թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի «ՀՀ 2004թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը որոշել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Շարժայի էմիրության կառավարությանն առընթեր մշակույթի և տեղեկատվության վարչության միջև 2004-2006թթ. մշակութային համագործակցության գործնական ծրագրի ստորագրման և Շարժայի էմիրությունում ընթացիկ տարվա դեկտեմբերի 11-17-ը հայկական մշակույթի օրերի անցկացման ծախսերի ֆինանսավորումը՝ 7 մլն դրամի չափով, իրականացնել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացման սուբսիդավորում» ծախսային ծրագրով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության գծով նախատեսված հատկացումների հաշվին:

«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման համար փաստաթղթերի ներկայացման, այդ գործարքների գծով վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատող տեղեկանքի տրամադրման կարգը:

Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության թմրամիջոցների շրջանառությունը վերահսկող դաշնային ծառայության միջև թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին 605.4 հազար դրամ է հատկացրել ՀՀ կառավարության աշխատակազմին՝ ՀՀ պատերազմի, աշխատանքի, զինված ուժերի և իրավապահ մարմինների վետերանների միավորմանը տրամադրելու նպատակով, 2004թ. նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Մոսկվայում ԱՊՀ վետերանական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահության նիստին և պլենումին Հայաստանից խորհրդի անդամների մասնակցությունն ապահովելու նպատակով:

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշումներ են ընդունվել պետական մի շարք օբյեկտների և գույքի մասնավորեցման վերաբերյալ: Մասնավորապես, որոշվել է սեփականաշնորհել հաշվեկշռային մեթոդով 29 մլն 106 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սևան» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերը, 3 մլն 916 հազար դրամ գնահատված արժեք ունեցող Արթիկի կինոցանցի «Արագած» կինոթատրոնի և 4 մլն 893 հազար դրամ գնահատված արժեք ունեցող «Հայաստան» կինոթատրոնի շենքերն ու գույքը, 2 մլն 496 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գորիսի տնկարան» պետական ՓԲԸ-ի, 121 մլն 664 հազար դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Վանաձորի ուղևորատար ավտոտրանսպորտային» ՓԲԸ-ի բաժնետոմսերը՝ մրցույթով:

Նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քրեական օրենսգրքում, «Զինվորական ծառայության անցնելու մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին՝ դրանց գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած թերությունները վերացնելու և այդ օրենքները հնարավորինս արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Այլ որոշումներով կառավարությունը անհետաձգելի է համարել նշված օրինագծերը և առաջարկել է ՀՀ Ազգային ժողովին դրանք քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերին՝ դրանք արդի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Որոշվել է նաև անհետաձգելի համարել նշված օրինագծերը և առաջարկել ՀՀ Ազգային ժողովին՝ հիշյալ օրինագծերը քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:

«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան կառավարությունը, 2004թ. պետական բյուջեով նախատեսված իր պահուստային ֆոնդի հաշվին, 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (համաֆինանսավորման կանխավճար) է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի» զարգացման վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու և նշված ծրագրին ՀՀ կառավարության մասնակցությունն ապահովելու նպատակով:

Գործադիրը հավանություն է տվել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին: Դրանցով տոտալիզատորի(վիճակախաղի) կազմակերպման համար հաստատագրված վճարի ամսական չափը սահմանվում է 1 մլն դրամ, բայց ոչ պակաս, քան վիճակախաղի տոմսի վրա կատարված գրառումների (խաղադրույքների) հանրագումարի 5 տոկոսի չափով: Վիճակախաղի տոմսերի նկատմամբ հսկողության և հաշվառման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից: Որոշման ընդունման նպատակը միջազգային չափանիշներին և փորձին համապատասխան՝ տոտալիզատորների հարկման պարզ, հստակ մեխանիզմի սահմանումն է:

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, նիստում որոշվել է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ի ակտիվների կազմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել նրա սեփականությունը հանդիսացող շենքերը, շինությունները (այդ թվում՝ պատմամշակութային նշանակության), ինչպես նաև այլ գույքը՝ 190.7 մլն դրամ ընդհանուր արժողությամբ և այն, որպես պետական սեփականություն, ամրացնել «ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Որոշվել է նաև «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներ» ՓԲԸ-ն վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության:

Մեկ այլ որոշմամբ, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ստեղծվել են նաև ՀՀ Տավուշի մարզի «Դեղձանիկի հիմնական դպրոց» և «Իծաքարի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ Երևանի Նոր-Նորքի 8-րդ զանգվածին հարող տարածքից (Ջրվեժի անտառտնտեսության նախկին հողերից) 107900,0 քմ մակերեսով հողամաս տրամադրել «Աֆղանստանի պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությանը՝ առանց մրցույթի վարձակալության իրավունքով, հողի հարկին հավասարեցված տարեկան վարձավճարով, Աֆղանստանի պատերազմի մասնակիցների համար բնակելի թաղամաս կառուցելու նպատակով, 99 տարի ժամկետով:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է նաև Երևանի Մհեր Մկրտչյան փողոցին հարող Սուրենյանց և Դեղատան փողոցներով սահմանափակված տարածքի պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները՝ 1500.0 քմ ընդհանուր մակերեսով: Հանձնարարվել է Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում ճշտել պետության կարիքների համար վերցվող հողամասերի սահմանները և դրանց օտարման գոտիները գրանցել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումում, օտարման գոտում գտնվող անշարժ գույքի սեփականատերերին և օգտագործողներին սահմանված կարգով տեղեկացնել պետության կարիքների համար օտարման գոտում, նրանց անշարժ գույքը վերցնելու ժամկետների, ֆինանսավորման աղբյուրների և կարգի մասին, ինչպես նաև օտարման գոտու տարածքներում լիցենզավորված համապատասխան կազմակերպությունների միջոցով որոշել անշարժ գույքի իրացման արդյունքում փոխհատուցվող գումարների չափը:

«Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործադիրը որոշել է կիրառության մեջ դնել Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի և ալկոհոլային խմիչքի դրոշմավորման համար «2005» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերը: Սահմանվել է, որ «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշերի առկայության դեպքում ծխախոտի արտադրանք և ալկոհոլային խմիչք ներմուծողներին կարող են տրամադրվել նաև «2004» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշեր:

«ՀՀ 2004թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2004թ. փետրվարի 12-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը որոշել է «Պետական հատվածի բարեփոխումների ծրագիր» վարկային համաձայնագիրն ուժի մեջ մտնելու նպատակով ՀՀ կառավարության մասնակցության (համաֆինանսավորման կանխավճար) ֆինանսավորումն իրականացնել ՀՀ 2004թ. պետական բյուջեի «Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող պետական հատվածի բարեփոխումների ծրագիր» ծախսային ծրագրով ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գծով նախատեսված միջոցների հաշվին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ