Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 14 հուլիսի 2020

ՔՏՀԱ տեսչական մարմինը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հայտնաբերել է գերբեռնված տրանսպորտային միջոցներ

ՀՀ պարետի 2020 թ․ հունիսի 3-ի N 110 որոշման պահանջների պահպանման նպատակով՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտի անվտանգության մասնագետները ՀՀ ՃՈ ծառայողների հետ համատեղ շարունակել են մշտադիտարկում և վերահսկողություն իրականացնել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Հուլիսի 14-ի դիտարկման արդյունքում կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են գերբեռնված, կանգնած ուղևորով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ։

Տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների դեպքում արձանագրված գերակշռող խախտումները կրկին հետևյալն են՝ դիմացի նստատեղին ուղևորի առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքեր, ինչպես նաև առանց դիմակի վարորդներ։

Հայտնաբերված նշված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներին զուգահեռ, վարչական շրջանում և ՀՀ մարզերում շարունակում է ակտիվորեն իրականացնել կանխարգելիչ, բացատրական և իրազեկման լայնածավալ աշխատանքներ, որի նպատակը հանրային տրանսպորտի ողջ համակարգում անվտանգության կանոնների լիարժեք պահպանումն է։

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ