հինգշաբթի, 16 հուլիսի 2020
ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները այցելել են Երևանի Ավան վարչական շրջան. խախտումներ չեն արձանագրվել
Այսօր՝ հուլիսի 16-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում: Բենզալցակայաններում, գազալցակայաններում և շինանյութի առևտրի կետերում կրկնայցերի և մշտադիտարկման ընթացքում որևէ էական խախտում չի արձանագրվել:
Տնտեսավարողների մոտ փակցված են եղել միայն դիմակով սպասարկելու վերաբերյալ իրազեկման թերթիկները, առկա են եղել դիմակների և ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, սոցիալական հեռավորություն պահելու նպատակով արվող գծանշումները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:
ՀՀ ողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից իրականացվող մշտադիտարկման գործընթացը շարունակվում է:
Հիշեցնենք որ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում: