Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 հուլիսի 2020

ԱՃԹՆ-ի միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհել է ամենաբարձր գնահատականը` Հայաստանը բավարարող առաջընթաց է արձանագրել ԱՃԹՆ-ի 2016 ստանդարտի իրականացման գործում

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ/EITI) միջազգային Խորհուրդը Հայաստանի առաջին վավերացման եզրակացության արդյունքում ընդունել է հետևյալ որոշումը.

«Հայաստանը բավարարող առաջընթաց է արձանագրել ԱՃԹՆ-ի 2016 ստանդարտի իրականացման գործում: Խորհուրդն իր գոհունակությունն է հայտնում ՀՀ կառավարության և Բազմաշահառու խմբի՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի ներդրման գործում օրինակելի առաջընթացի և ազգային կարևորության խնդիրներ քննարկելու, ԱՃԹՆ-ի շրջանակը ընդլայնելու ուղղությամբ երկրի իրականացրած ջանքերի համար:»

Այդ կապակցությամբ, ԱՃԹՆ-ի Խորհրդի նախագահ Հելեն Քլարկը նշել է․ «Շնորհավում եմ Հայաստանի կառավարությանն ու ԱՃԹՆ-ի բոլոր շահառուներին՝ ԱՃԹՆ-ի ներդրման գործում բավարարող առաջընթաց գրանցելու համար։ Խորհրդի անունից կոչ եմ անում երկրին՝ պահպանել բարեփոխումների ընթացքը և հանքարդյունաբերության ոլորտի տվյալների կանոնավոր բացահայտման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։»

ԱՃԹՆ-ի միջազգային քարտուղարության հրապարակած հաղորդագրության մեջ Հայաստանը բնութագրվում է որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր։ Նույն հաղորդագրությունը մեջբերում է նաև ՀՀ փոխվարչապետ, ԲՇԽ-ի նախագահ Տիգրան Ավինյանին․«Հայաստանի կառավարությունը լիովին պատրաստակամ է ներդնել ԱՃԹՆ-ի ստանդարտով պահանջվող «Լավ կառավարման» սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումների համար։ Այդ առումով, Բազմաշահառու խումբը ձգտելու է պահպանել արդեն գրացված արդյունքները, միաժամանակ կենտրոնանալու է ԱՃԹՆ-ի ազդեցության աճի, կանոնավոր բացահայտումների համակարգի զարգացման և հանրային նշանակության խնդիրները ԲՇԽ-ի ազգային օրակարգում ներառելու վրա։»

ԱՃԹՆ-ի Խորհուրդը նաև նշում է, որ ԱՃԹՆ-ի գործընթացը հստակորեն ամրագրված է Հայաստանում հանքարդյունաբերության ոլորտի թափանցիկության և բարեփոխումների օրակարգում: Ավելին, ԱՃԹՆ-ն նպաստել է երկրում երկխոսության նոր մշակույթի ձևավորմանը՝ խրախուսելով տարբեր խմբակցությունների միջև համագործակցությունը և մասնակցելով հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին:

Միևնույն ժամանակ, Խորհուրդը գիտակցում է, որ ԱՃԹՆ-ի գործունեության ընդլայնումը շարունակում է դիտարկվել որպես մարտահրավեր՝ հաշվի առնելով հանքարդյունաբերության նկատմամբ՝ բնապահպանական և սոցիալական հնարավոր ազդեցություններով պայմանավորված առկա դիմադրությունը:

Խորհուրդը որոշել է, որ Հայաստանը վերավավերացվելու է երեք տարի հետո՝ 2023 թվականի հուլիսի 9-ին:

Համաձայն 2016թ․ ԱՃԹՆ-ի ստանդարտի 8.3.b պահանջի՝ այն դեպքում, երբ վավերացումը հաստատում է, որ երկիրը բավարարող առաջընթաց է ունեցել բոլոր պահանջների գծով, ԱՃԹՆ-ի խորհուրդը այդ երկրին շնորհում է ԱՃԹՆ-ին համապատասխանող երկրի կարգավիճակ։ Վավերացման գնահատականով՝ 20 պահանջների գծով Հայաստանը գրանցել է բարձր գնահատական, իսկ 4-ի մասով գերազանցող գնահատական։

Այսպիսով, 2020թ. հուլիսի 9-ի դրությամբ Հայաստանը ԱՃԹՆ-ի 53 անդամ երկրներից 9-րդն է, որին շնորհվել է բավարարող առաջընթաց ունեցող երկրի կարգավիճակ։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ