ուրբաթ, 17 հուլիսի 2020
Էրեբունի վարչական շրջանում ՔՏՀԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել միայն կանոնավոր երթուղիներում
Կորոնավիրուսի համավարակի հետագա տարածումը կանխարգելելու և հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական անգամ վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Երևանի Էրեբունի վարչական շրջանում։
Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում արձանագրված հիմնական խախտումը եղել է կանգնած ուղևորների առկայությամբ փոխադրում իրականացնելու դեպքերը, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում այսօրվա դիտարկման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել։
Հայտնաբերված խախտումների դեպքերով կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, ինչպես նաև ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից տեղում կատարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ։