Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 6 դեկտեմբերի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Մոսկվայում հրատարակվող «Արմյանսկի վեստնիկ» և «Գրաժդանին» ամսագրերի գլխավոր խմբագիր Կարեն Միքայելյանին:

Կարևորելով ամբողջ աշխարհում հայության տարբեր հատվածների միջև կապերի և փոխգործակցության խորացումը՝ համազգային նպատակների իրականացման, հայոց անկախ պետականության հետագա զարգացմանն աջակցելու նպատակով, Կարեն Միքայելյանը վարչապետին է ներկայացրել մոտ ապագայում Փարիզում Արևմտահայերի երրորդ համագումարի հրավիրման նախաձեռնող խմբի աշխատանքների ծրագիրը: Նա նշել է, որ նախորդ երկու համագումարները տեղի են ունեցել անցյալ դարասկզբին՝ 1917 և 1919 թվականներին՝ Երևանում (վերջինը շարունակվել է 1920թ. Փարիզում), և գալիք համագումարը, ըստ էության, նպատակ ունի շարունակելու հայրենի պետականության զորացմանն ուղղված աշխարհասփյուռ հայության համախմբման գործը:

Ողջունելով այդ գաղափարը, Անդրանիկ Մարգարյանը գնահատելի է համարել նաև Կարեն Միքայելյանի վերջին տարիների գործունեությունը՝ ինչպես խորհրդային շրջանում ՄԱԿ-ի աշխատակցի, 1994-96թթ. Հայաստանի սփյուռքահայության հետ կապերի կոմիտեի նախագահի պաշտոնակատարի, այնպես էլ ներկայումս «Արմյանսկի վեստնիկ» և «Գրաժդանին» ամսագրերի գլխավոր խմբագրի պաշտոններում աշխատելիս: Քննարկված հարցերի շրջանակում վարչապետը կարևորել է նաև Կարեն Միքայելյանի ջանքերով վերջերս Երևանում հրատարակված «Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թթ.)» ժողովածուն, որն ընդգրկում է նշված ժամանակահատվածում կայացած բոլոր համահայկական համագումարների փաստաթղթերն ու նյութերը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ