երկուշաբթի, 20 հուլիսի 2020
ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Երևանի խոշոր առևտրի կենտրոններում
Այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում, «Ոսկու աշխարհ» և «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոններում:
Ավան վարչական շրջանի շինանյութի առևտրի կետերում, գազի ու բենզինի լցակայաններում խախտումներ չեն հայտնաբերվել:
«Ոսկու աշխարհ» և «Ռոսիա մոլ», առևտրի կետերում որտեղ հակահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումն իրականացվել է կենտրոնացված եղանակով, դիտարկվել են մի շարք ոչ էական թերություններ, որոնք տեղում շտկվել են: Նշված առևտրի կենտրոնների պատասխանատուներին տրվել են համապատասխան ցուցումներ:
Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում շարունակվում է:
Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն` մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: