Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 հուլիսի 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը պարետի որոշմամբ կասեցրել մանկապարտեզի գործունեություն. ուժեղացված վերահսկողությունը շարունակվում է

ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի մանկապարտեզներում: Խստորեն վերահսկվում են ՀՀ պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը հաստատությունների կողմից:

Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները, մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրած ստուգայցերի արդյունքում, ՀՀ պարետին առաջարկություն էին ներկայացրել վերոնշյալ վարչական շրջանի թիվ 162 մանկապարտեզի գործունեությունը 5 օրով կասեցնելու վերաբերյալ: Պատճառը ՀՀ պարետի կողմից սահմանված նորմերի խախտումներն էին, մասնավորապես` ծորակային կահավորման անհամապատասխանությունները սահմանված նորմերի նկատմամբ: Արդյունքում, ՀՀ պարետի 17 հուլիսի, 2020թ.-ի N 198-Ա որոշմամբ, 5 օրով կասեցվեց վերոնշյալ մանկապարտեզի գործունեությունը:

Այսօր Կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչները ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Երևանի Ավան վարչական շրջանի հերթապահ մանկապարտեզներում: Իրականացված շրջայցի արդյունքում տեսչական մարմնի աշխատակիցների կողմից տրվեցին ցուցումներ՝ կապված ախտահանման միջոցների քանակի սակավության հետ, ինչպես նաև համապատասխան խորհրդատվություն՝ շտկելու թերությունները:

ՀՀ կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ