երկուշաբթի, 20 հուլիսի 2020
Ի՞նչ պատկեր է գրանցել ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցը Ավանում և նախորդ երեկոյան՝ Նոր Նորքում
Ատամնաբուժական կենտրոններ, գեղեցկության սրահներ, առևտրի և սպասարկման մեծ ու փոքր սրահներ, դեղատներ ու ոչ միայն՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի զգոն «աչքի» ներքո։ Ուժեղացված ստուգայցերով տեսչական մարմնի աշխատանքային թիմերն այսօր Ավան վարչական շրջանում էին՝ դիտարկելու պարետի սահմանած անվտանգության կանոնների պահպանումը։ Ավելի քան 2 տասնյակ տնտեսավարողներից միայն մեկի մոտ արձանագրված խախտումներն են հիմք հանդիսացել դրա կասեցման վերաբերյալ պարետին կասեցման միջնորդություն ներկայացնելու համար։
Նախօրեին տեսչական մարմինը Նոր Նորքում ստուգայցը շարունակել էր մինչ ուշ երեկո։ Սուպերմարկետներից մեկը, որտեղ ցերեկն անցկացված ստուգայցերը խախտում չէին արձանագրել, երեկոյան ստուգայցի արդյունքում կուղարկվի կասեցման։ Իսկ, առհասարակ, երեկոյան անվտանգության կանոնների պահպանման պատկերն առանձնակի կերպով չի տարբերվել։
Խախտումների բացառումն այլընտրանք չունի։ Համավարակի հետագա տարածումը կանխելու նպատակով պարետի հաստատած անվտանգության կանոնները ենթակա են պարտադիր կատարման։ Այլապես կիրառվում են վարչական պատասխանատվության միջոցներ, ինչպիսիք են ժամանակավոր կասեցումները։
Վերջինների թիվը զգալիորեն նվազել է՝ պայմանավորված տնտեսավարողների կողմից անվտանգության նորմերն առավել բարեխղճորեն պահպանելու միտումով։
ԱԱՏՄ-ն տեղեկացնում է՝ անակնկալ այցերն ամենուր են, ամեն օր ու հորդորում խստագույնս հետեւել կորոնավիրուսի տարածումը կանխելու նորմերին։