Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 հուլիսի 2020

ԱԱՏՄ ուժեղացված ստուգայցերը` Գյումրիում և Արթիկում․ դիտարկվել են տարեցների և երեխաների խնամքի կենտրոններ, ՀԿԵ գրասենյակը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր ուժեղացված ռեժիմով հերթական ստուգայցն իրականացրել են Գյումրի և Արթիկ քաղաքներում: Գյումրիում ուժեղացված ստուգայց անցկացվել էր երկու օր առաջ ևս։ Ստուգայցերի շրջանակն այսօր ընդգրկել է, մասնավորապես, «Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոն»-ը, «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը և «Հարավկովկասյան երկաթուղու» Գյումրիի գրասենյակը:
Դիտարկումներն իրականացվում են ստուգաթերթերով, որոնց վրա կետ առ կետ լրացվում են պահպանված և չպահպանված նորմերը:
ԱԱՏՄ մասնագետները փաստում են՝ համաճարակային կանոնների խախտումներ դեռ արձանագրվում են, թեկուզ ոչ նախկին ծավալներով:
Ուժեղացված ստուգայցի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղու Գյումրիի գրասենյակում արձանագրվել է անհատական պաշտպանիչ միջոցների համար նախատեսված փակվող, ոտնակով աղբարկղերի բացակայություն, ջերմաչափման գրանցամատյանը չի համապատասխանել սահմանված հավելվածին, ախտահանման գրանցամատյան չի վարվել, թեև վստահեցրել են, որ ախտահանում իրականացվում է։ Չի վարվել նաև այցելուների ջերմաչափման գրանցամատյան, ինչը հիմնավորվել է այցելուներ չունենալով: ԱԱՏՄ մասնագետները տեղում կազմել են արձանագրություն՝ պարետատուն ներկայացնելու համար, տարվել է նաև խորհրդատվական աշխատանք:
Այլ պատկեր է արձանագրվել Գյումրիի տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոնում և «Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ում: Փակ տիպի այս հաստատություններում, որտեղ աշխատում են 14-օրյա հերթափոխով, բոլոր աշխատակիցները հետազոտվում են մինչ հերթափոխն ընդունելը: Դիտարկման արդյունքում արձանագրվել է, որ հակահամաճարակային միջոցառումների պատասխանատուները նշանակված են, խնամքի կենտրոնում ստեղծված է օպերատիվ շտաբ՝ իր պատասխանատուով: Գրանցամատյաննեը պատշաճ լրացված են, երեխաներին խնամքի կենտրոնում օրական ջերմաչափում են նույնիսկ երեք անգամ: Ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցները, դիմավահանները, ախտահանիչները, հպման մակերեսների համար օգտագործվում է սպիրտի 70 տոկոսանոց լուծույթ, սանհանագույցներում առկա են մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ:
Գյումրի և Արթիկ քաղաքների ստուգայցերից ընթացքում արձանագրված տեղեկատվությունն ԱԱՏՄ-ն փոխանցում է պարետատուն։
Նախորդ օրերի ստուգայցերի արդյունքում արձանագրված խախտումների արդյունքներով ԱԱՏՄ-ն այսօր նաեւ կասեցրել է որոշ տնտեսավարողների գործունեությունը։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ