Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 9 դեկտեմբերի 2004

Այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հանձնաժողովին ներկայացվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, որից հետո քննարկվել և ներկայացված առաջարկների հիման վրա հաստատվել է 2005 թվականին Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված հիմնական միջոցառումների ծրագիրը՝ կատարման ժամկետների, վայրի և պատասխանատուների նշմամբ: Վարչապետը նշել է, որ միջոցառումների հիմքում պետք է ընկած լինի և առավելապես շեշտադրվի հայոց ոգու ուժի, վերհառնումի, պետականության վերականգնման իրողությունը, ինչպես նաև ցեղասպանությունների՝ իբրև մարդկության դեմ գործված ոճրագործության, ճանաչման, դատապարտման, այդպիսով նաև կանխարգելման անհրաժեշտությունը:

Ըստ ծրագրի, տարելիցին նախորդող օրերին՝ ապրիլի 21-ից 22-ը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա Հայոց ցեղասպանությանը և մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված միջազգային համաժողով՝ «21-րդ դարն առանց ցեղասպանությունների» նշանաբանով, իսկ մինչ այդ կհրավիրվի Հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված գիտաժողով:

Հաստատված ծրագրով, մայրաքաղաքից բացի, տարվա ընթացքում բազմաթիվ և բազմաբնույթ միջոցառումներ են նախատեսված հանրապետության մարզերում, ԼՂՀ-ում, սփյուռքի հայակական համայնքներում:

Հանձնաժողովի նիստում հաստատվել են նաև Երևանի քաղաքապետարանի ու Կենտրոն թաղապետարանի կողմից «Ծիծեռնակաբերդ» զբոսայգում և Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիրում տարելիցի կապակցությամբ կատարվող շինարարական և բարեկարգման աշխատանքների ցանկը, զանգվածային միջոցառումների սցենարներն ու նախահաշիվները:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ