Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 25 հուլիսի 2020

ՍԱՏՄ-ն շարունակում է կորոնավարակի տարածումը կանխելուն միտված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում

Արդեն երկրորդ օրն է, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի, Տավուշի և Լոռու մասնագետները խստացված ստուգայցեր են անցկացնում Տավուշի մարզում. թիրախում Դիլիջան և Իջևան քաղաքների սննդի շղթայի տնտեսավարողներն են: Եվ եթե նախորդ օրը Իջևանում պատկերն անթերի էր՝ խախտումներ չկային, ապա այսօր Դիլիջանում արձանագրված իրողությունները քիչ այլ էին: Պայմանավորված այդ մարզում Վարդավառի տոնակատարության միջոցառումներով, որ այստեղ անցկացվում է այս շաբաթ՝ Դիլիջանի հանրային սննդի օբյեկտներում մարդկային կուտակումներ են եղել՝ մեկ սեղանի շուրջ 5-ից ավելի անձանցով, ինչը հակասում է ՀՀ պարետի որոշումներով սահմանած նորմերին: Որոշ կազմակերպություններում՝ հանրային սննդի և իրացման ցանցի, բացակայել է օգտագործված դիմակների համար նախատեսված փակ աղբամանը, սխալ կամ թերի են լրացվել ջերմաչափման և ախտահանման գրացամատյանները, չի պահպանվել սոցիալական հեռավություն տարբեր սեղանների շուրջ նստած անձանց միջև, նկատվել են նաև աշխատակիցների կողմից դիմակների ոչ պատշաճ կրելու դեպքեր:

Կազմվել են արձանագրություններ, որոնք կներկայացվեն ՀՀ պարետատուն:

Հանրապետության ողջ տարածքում անցկացվող մշտադիտարկումներին ու կրկնայցերին զուգահեռ 24 ժամով կասեցվել է նաև մի քանի տնտեսավարողների գործունեությունը:

Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողության արդյունքում կասեցումները նպատակ ունեն ոչ միայն տնտեսվարողին պատժելու, այլև ժամանակ տալու արձանագրված խախտումները վերացնելու համար:
ՍԱՏՄ անակնկալ ստուգայցերը լինելու են շարունակական՝ ամեն օր, օրվա ցանկացած ժամի:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ