ուրբաթ, 10 դեկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական հեռագիր է հղել Խորեն Աբրահամյանի ընտանիքին, որում, մասնավորապես, ասված է.
«Խորապես վշտացած եմ հայ թատրոնի և կինոյի նշանավոր վարպետներից մեկի՝ Խորեն Աբրահամյանի մահվան կապակցությամբ:
Հայ բեմարվեստում և կինոյում ունեցած նրա անուրանալի վաստակը, ինքնատիպ դերակատարումները գնահատվել են արվեստասեր մի քանի սերունդների կողմից՝ արժանի փառք բերելով նրան, դեռ կենդանության օրոք նրա անունը դասելով հայ բեմարվեստի մեծերի շարքը:
Նշանավոր արտիստի մահվան կապակցությամբ, անձամբ իմ և ՀՀ կառավարության անունից խորին ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին»: