Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 օգոստոսի 2020

Մարզային ստուգայցերը թերացումներ հայտնաբերում են, իսկ Երևանը պահում է բարձր նշաձողը՝ այսօր խախտումներ չկան. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր Երևանում և հանրապետության մարզերում կասեցրել են սննդի շղջայում գործող շուրջ երեք տասնյակ տնտեսավարողների գործունեությունը, որոնք խախտել են ՀՀ պարետի կողմից սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը: Դրանցից 2-ի աշխատանքը դադարեցվել է 168, 6-ինը՝ 72 ժամով. հանրային սննդի օբեյկտներ են, որոնցում չեն պահպանվել նարգիլե չօգտագործելու, սոցիալական հեռավորություն ապահովելու, դիմակը պատշաճ կրելու նորմերը, և պահածոների արտադրություն, որտեղ ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները եղել են թերի լրացված, բացակայել են պահանջված համապատասխան քանակությամբ փակվող աղբամանները՝ նախատեսված օգտագործված դիմակների համար:

Երևանում ՍԱՏՄ տեսուչների մշտադիտարկումները սննդի շղթայում գործող կազմակերպություններում, արձանագրել են պատասխանատու և գրեթե անթերի պատկեր. դիտարկված օբյեկտներում խախտումներ չեն հայտնաբերվել:

Տեսչական մարմնի ընդհանուր դիտարկումները Երևանում փաստում են, որ մայրաքաղաքում տնտեսավարողներն առավել բարեխիղճ ու լուրջ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։ Մարզերում դեռ շտկելու խնդիրներ կան:

ՍԱՏՄ-ն հորդորում է խստագույնս պահպանել պարետի սահմանած անվտանգության նորմերը. Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը հանրապետության ողջ տարածքում շարունակվելու է:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ