Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 5 օգոստոսի 2020

ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացնում Կոտայքում ու Արագածոտնում. խախտումներ չկան

Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները մշտադիտարկում են իրականացրել Կոտայքի մարզի Եղվարդ և Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում: ՇՎՏՄ-ի ներկայացուցիչները էական խախտումներ չեն հայտնաբերել: Առկա են եղել դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ախտահանիչ նյութերը, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել նաև դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Շինանյութի մի շարք խանութներում դիտարկվել են թերություններ՝ կապված սոցիալական հեռավորությունը պահպանելու համար արվող գծանշումների հետ, որոնք տեղում շտկվել են:

Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:

Հիշեցնենք, որ տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N 63 որոշման համաձայն՝ մշտադիտարկումներ է իրականացնում առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ