չորեքշաբթի, 22 դեկտեմբերի 2004
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Նորայր Ղուկասյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ:
Համառոտ կենսագրական տվյալներ
Նորայր Ղուկասյանը ծնվել է 1954թ. Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղում: 1977թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը: 1977-1989թթ. զբաղվել է մանկավարժական գործունեությամբ: 1991-2002թթ. աշխատել է ՀՀ լուսավորության նախարարությունում՝ որպես դպրոցների վարչության, դպրոցների գլխավոր վարչության, նախարարության գլխավոր տեսչության, ընդհանուր միջնակարգ կրթության պետ: Մինչև նշանակումը վարել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետի պաշտոնը:
Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու որդի: