չորեքշաբթի, 19 օգոստոսի 2020
ՇՎՏՄ-ի մշտադիտարկում իրականացնող խմբերը մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էին. խախտումներ չկան
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի աշխատակիցները կրկնայցեր են իրականացրել Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Դիտարկված գազալցակայաններում, բենզալցակայաններում ու շինանյութի առևտրի կետերում խախտումներ չեն արձանագրվել:
Բոլոր տնտեսավարողների մոտ փակցված են եղել դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, պահպանվել են հակահամաճարակային անվտանգության բոլոր նորմերը: Դիտարկված թերությունները տեղում շտկվել են: ՇՎՏՄ-ն շարունակում է մշտադիտարկման գործընթացը ՀՀ ողջ տարածքում:
Տեսչական մարմինը հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ մշտադիտարկումները շարունակում է իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն: