հինգշաբթի, 20 օգոստոսի 2020
ԲԸՏՄ-ն ստուգայցեր է կատարել հուշակոթողների տարածքներում
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ այսօր ստուգայցեր է անցկացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքներում։
Տեսչական մարմնի մասնագետները վերահսկել են մարդկային կուտակումների, անկանոն հերթերի բացառման, սոցիալական հեռավորություն պահպանելու, դիմակ կրելու պարտադիր պահանջների կատարումը։
Ստուգայցի ընթացքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, նկատվել են դիմակը ոչ ճիշտ կրելու դեպքեր։ Տեսուչների ցուցումներից հետո թերությունները շտկվել են։
Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից կատարվել են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկումներ, նաև տրամադրվել բժշկական դիմակներ։
ԲԸՏՄ խստացված ստուգայցերն անցկացվում են ամենօրյա ռեժիմով՝ ընդգրկելով հանրապետության ողջ տարածքը։