երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2004
Հարավարևելյան Ասիայում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հարուցած ցունամիի մեծաթիվ զոհերի կապակցությամբ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ցավակցական հեռագրեր է հղել այդ աննախադեպ բնական աղետից տուժած Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության վարչապետ՝ Մահինդա Ռաջապակսեին, Մալազիայի Դաշնության վարչապետ՝ Ահմադ Աբդալահ Բադավիին, Թայլանդի Թագավորության վարչապետ՝ Թակսին Շինավատրային, Բանգլադեշի ժողովրդական Հանրապետության վարչապետ՝ Բեգում Խալեդա Զիաին, Հնդկաստանի Հանրապետության վարչապետ՝ Նորին Գերազանցություն Մանմոհան Սինգխին: Գործընկերներին հղած հեռագրերում ՀՀ վարչապետը խնդրել է անձամբ իր և ՀՀ կառավարության անունից ցավակցությունները փոխանցել նաև զոհվածների ընտանիքներին և հարազատներին: