Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2004

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր երիտասարդության հարցերի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Քննարկվել են խորհրդի նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, պետական երիտասարդական քաղաքականության ուղղությամբ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2004թ. իրականացված և 2005թ. ընթացքում նախատեսված ծրագրերի և միջոցառումների մասին և այլ հարցեր:

Oրակարգի առաջին հարցի վերաբերյալ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Լիլիթ Ասատրյանը զեկուցել է, որ խորհրդի նախորդ նիստում տրված հանձնարարականները հիմնականում կատարվել են. մշակվել և տարեվերջին կառավարության հավանությանն է արժանացել «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ հաստատմանը: Աշխատանքներ են իրականացվել երիտասարդության բնագավառում խորհրդի և նախարարությունների կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացման, մասնավորապես, հետադարձ կապի ապահովման, մարզային բնակավայրերից եկող արձագանքները, բնակչության, երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքներն ու գնահատականները հաշվի առնելու ուղղությամբ: Հանձնարարականներից մեկի համաձայն, ստեղծվել է խորհրդի և պետական մարմինների կողմից 2003թ. կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատող մոնիտորինգի խումբ, որտեղ ընդգրկվել են նաև խորհրդից դուրս գտնվող երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ըստ զեկուցողի, նախատեսվում է մոնիտորինգի խումբ ստեղծել նաև 2004թ. կատարված աշխատանքների արդյունավետությունը գնահատելու համար: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, մարզպետարաններում նշանակվել են երիտասարդության գծով աշխատանքները համակարգող պատասխանատուներ:

Անդրադառնալով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից 2004թ. կատարված աշխատանքներին, Լիլիթ Ասատրյանը նշել է, որ նախատեսված 58 բազմաբնույթ միջոցառումները նշված ժամկետներում հիմնականում իրականացվել են: Ըստ նրա, մեծ ուշադրություն է դարձվել հանրապետության մարզերում երիտասարդության հիմնախնդիրների լուծմանը, որին նվիրվել է տարեկան միջոցառումների գրեթե կեսը (26 միջոցառում): Մասնավորապես, հաջողությամբ իրականացվել են «Բազե 2004» համահայկական երիտասարդական հավաքը, «Հայաստանն իմ հայրենիքն է» հանրապետական երիտասարդական փառատոնը, որի արդյունքներն ամփոփվել են տարեվերջին՝ Երևանում: Տավուշի մարզում անց է կացվել նաև երիտասարդական մարզային մշակութային փառատոնը, «Երիտասարդութան օրեր» գիտամշակութային փառատոնը: Իրականացվել է «Երազ իմ երկիր» ռազմահայրենասիրական ծրագիրը՝ սահմանամերձ մարզերում: Կազմակերպվել են երիտասարդության սոցիալական՝ կրթության, առողջապահության, մշակութային, մարզական և այլ ոլորտների գծով բազբնույթ միջոցառումներ: Զեկուցողն ընդգծել է նաև պետական երիտասարդական քաղաքականության 2005-2007թթ. ռազմավարության մշակման ուղղությամբ կատարված աշխատանքը, նշելով, որ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ կլինի 2005թ. կեսերին:

Զեկուցողը խորհրդի անդամներին է ներկայացրել նաև այս տարվա նոյեմբերի 3-ից 5-ը Երևանում անցկացված ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով պետական մարմինների ղեկավարների միջազգային խորհրդի նիստի վերաբերյալ տեղեկատվությունը: Ըստ նրա, նիստի արդյունքներով փաստվել է ԱՊՀ երկրների երիտասարդության համագործակցության արդյունավետությունը և այժմ ակտիվ աշխատանքներ են տարվում միջպետական համաձայնագրերի նախապատրաստման ուղղությամբ:

Ըստ Լիլիթ Ասատրյանի, երիտասարդության հետ տարվող աշխատանքները նշված հիմնական ուղղություններով կշարունակվեն նաև 2005թ.: Երիտասարդները ակտիվ մասնակցություն կունենան նաև Հայոց ցեղասպանության 90-ամյակի, Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակի՝ պետականորեն նշվող միջոցառումներին: Ամռանը կանցկացվի «Ուսանողության և երիտասարդության Բազե-փառատոնը»՝ հանրապետության, Արցախի և Սփյուռքի երիտասարդության ներկայացուցիչների մասնակցությամբ: 2005թ. կշարունակվի «Հայաստանն իմ հայրենիքն է» մրցույթ-փառատոնը ևս , կիրականացվեն բնապահպանական, երիտասարդության շրջանում փոքր և միջին ձեռներեցության խթանմանը նպաստող ծրագրերը, 6 մարզերում կհիմնվեն երիտասարդական կենտրոններ, Երևանում և մարզերում կկազմակերպվեն երիտասարդ արվեստագետների ցուցահանդեսներ, երիտասարդ հայ արվեստագետների աշխատանքների ցուցահանդես կկազմակերպվի նաև Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի շենքում, կիրականացվի երիտասարդական տեղեկագրի տպագրությունը և այլն:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կարևորել է նաև Արցախի և Ջավախքի երիտասարդության միջև կապերի սերտացման և համագործակցության մեծացումը համահայկական միջոցառումների ծրագրով նախատեսված, ինչպես նաև առանձին խոշոր հոբելյանական միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանը երիտասարդության ակտիվ մասնակցության խնդիրները:

Բավարար գնահատելով նախարարության կողմից 2004թ. կատարված աշխատանքները, վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է միջոցառումների ծրագրավորման փուլում նաև այլ նախարարությունների, երիտասարդության հարցերի խորհրդի, հասարակական կազմակերպությունների առավել շահագրգիռ և ակտիվ մասնակցության անհրաժեշտությունը: Վարչապետը հանձնարարել է՝ առավել ամբողջական հաշվետվությունը խորհրդի քննարկմանը ներկայացնել 2005թ. փետրվարին:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ