Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2004

ՀՀ կառավարությունում այսօր տեղի է ունեցել վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի նիստ՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախագահությամբ: Խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ վարչապետի խորհրդական Ռազմիկ Մարկոսյանը տեղեկատվություն է ներկայացրել 2004թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ: Նա նշել է, որ խորհուրդը շարունակել է իրականացնել իր հիմնական խնդիրներն ու գործառույթները՝ կրոնի ոլորտում պետական քաղաքականության արդյունավետության բարձրացման, ՀՀ-ում գործող կրոնական կազմակերպությունների գործունեության հետ կապված խնդիրների կարգավորման, հասարակության մեջ կրոնական կազմակերպությունների և ազգային փոքրամասնությունների հանդուրժողական ու կառուցողական համակեցության, պետության և եկեղեցու միջև փոխհարաբերությունների կարգավորման ուղղությամբ: 2004թ. վարչապետի որոշմամբ, ՀՀ կառավարության աշխատակազմում՝ կրոնի և ազգային փոքրամասնությունների հետ կապված հարցերի կարգավորման և համակարգման նպատակով, ստեղծվել է առանձին ստորաբաժանում, որն անցած մեկ տարվա ընթացքում զգալի աշխատանք է կատարել:

Նիստում քննարկվել են օրենքի շրջանակներում կրոնական կազմակերպությունների գործունեության վերահսկողությանը, հանրակրթական դպրոցներում Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմության առարկայի բովանդակության և ուսուցման ձևին, առարկան դասավանդող մասնագետներին, կրոնական կազմակերպությունների գրանցման համար անհրաժեշտ փորձագիտական եզրակացության կարգին և բովանդակությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով կրոնի ոլորտը կարգավորող «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև այդ ոլորտում կուտակված հարցերին, նշվել է, որ դեռևս 1991թ. ընդունված գործող օրենքը շատ կողմերով այլևս չի բավարարում այսօրվա պահանջներին և կարիք ունի էական բարեփոխումների: Հանձնարարվել է նաև մինչև փետրվարի վերջը հանգամանորեն ծանոթանալ և առաջարկություններ ներկայացնել նիստում քննարկված «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» նոր օրենքի նախագծի և դրա հետ կապված այլ փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ