Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 26 օգոստոսի 2020

Կասեցվել է բազմամարդ միջոցառում կազմակերպած տնտեսավարողի գործունեությունը. ՍԱՏՄ

Երկու օր առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում. Երևանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվել էր հարսանիք՝ 120 մարդու մասնակցությամբ: Արդյունքում՝ նաև ՀՀ ոստիկանությունը տնտեսավարողին ենթարկել էր վարչական պատախանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել էր մինչև 40 անձ, իսկ այսօր այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է 48 ժամով:

Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները և ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել և անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող ՍԱՏՄ վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում այժմ առավել թիրախային է. այսօր խախտումներ են արձանագրվել Երևանում դիտարկված սննդի շղթայի օբյեկտներից մեկում: Թերացումներ հայտնաբերվել են նաև մարզային ստուգայցերի ժամանակ: Գրեթե բոլոր տեղերում ոչ պատշաճ են վարել ախտահանման կամ ջերմաչափման գրանցմատյանը, մի քանիսում բացակայել է փակ աղբամանը դիմակների համար, եղել են նաև աշխատակիցների կողմից դիմակները ոչ պատշաճ կրելու դեպքեր:

ՍԱՏՄ տեսուչները արձանագրել են բոլոր խախտումները, որոնք կներկայացվեն պարետատուն:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը: Տեսուչները կշարունակեն խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին և առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի հետևել կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանմանը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ