Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 29 դեկտեմբերի 2004

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Հանձնաժողովը քննարկել է հոբելյանական միջոցառումների ծրագիրը՝ ըստ անցկացման վայրերի, ժամկետների, ֆինանսական ապահովման և իրականացման պատասխանատուների: Ծրագրով նախատեսված ավելի քան երկու տասնյակ միջոցառումների թվում է նաև Մեսրոպյան գրերի գյուտի 1600-ամյակը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկելու մասին առաջարկը: Հոբելյանական տարում կկազմակերպվի Մեսրոպ Մաշտոցի հայրենիք վերադարձը պատկերող «Գրոց երթ» թատերականացված ներկայացումը, որը կսկսվի Երվանդաշատից և կավարտվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Հոկտեմբեր ամսին առավել մեծ շուքով կանցկացվի արդեն ավանդական դարձած Թարգմանչաց տոնը Օշականում: Ուխտագնացություններ և ճանաչողական այցեր կկազմակերպվեն դեպի Օշական, Աղձքի Արշակունյաց թագավորների դամբարան, Ամարաս և պատմամշակութային այլ նշանավոր կենտրոններ: Տարվա ընթացքում տեղի կունենան Մեսրոպյան գրերի գյուտի պատմական նշանակությանը նվիրված հայագիտական միջազգային գիտաժողով, գիտաստեղծագործական կոնֆերանս, «Տեղեկատվական տեխնոլոգիաները և հայոց գրերը» էլեկտրոնային կոնֆերանս: Գիտական, կրթական և մշակութային հաստատություններում կկազմակերպվեն հոբելյանական բազմաթիվ այլ միջոցառումներ, կհրատարակվեն գրքեր և ժողովածուներ, կվերականգնվի նախկինում լավագույն հայագիտական աշխատանքի համար Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից տրվող Մ. Մաշտոցի անվան մրցանակը: Երևանում, հանրապետության մարզերում, Արցախում, Ջավախքում և Սփյուռքի այլ հայաշատ համայնքներում տեղի ունեցող միջոցառումները լայնորեն կլուսաբանվեն զանգվածային լրատվության միջոցներով: Հոբելյանական միջոցառումները կեզրափակվեն 2005թ. հոկտեմբերին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք հանդիսավոր երեկոյով:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է մինչև 2005թ. հունվարի 15-ը՝ հաշվի առնելով նիստում արված բոլոր առաջարկությունները, ամփոփել քննարկման արդյունքները և ծրագրի ամբողջական տարբերակը ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ