Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 օգոստոսի 2020

Երևանում տնտեսավարողներն աչալուրջ են՝ թերացումներ չկան, սակայն մարզերում խախտումներ են արձանագրվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնավիրուսով պայմանավորված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ վերահսկողական աշխատանքները կատարում է ամենայն պատասխանատվությամբ, և դիտարկումները փաստում են, որ էականորեն նվազում են սննդի ոլորտում տնտեսավարողների մոտ նախկինում գրանցված թերացումները:

Մայրաքաղաք Երևանի սննդի շղթայի կազմակերպությունների մշտադիտարկումների ժամանակ խնդիրներ չեն հայտնաբերվել. ստուգայցերի թիրախում են եղել Կենտրոն վարչական շրջանի ռեստորաններն ու սրճարանները:

Մարզերից երեքի հանրային սննդի և իրացման ցանցի օբյեկտներից մի քանիսում, սակայն, խախտումներ արձանագրվել են. հիմնականում խախտված են եղել ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյանները ճշգրտորեն լրացնելու պահանջները. տնտեսավարողները վստահեցնում են, որ ախտահանումն արվում է ըստ պատշաճի, սակայն գրանցամատյանների լրացման հարցում անփույթ են: Արձանագրվել են նաև ախտահանիչ լուծույթների կիրառման, ինչպես նաև դիմակների ոչ պատշաճ կրելու հետ կապված և մի շարք այլ խնդիրներ։

ՍԱՏՄ մարզային տեսուչների կողմից արձանագրված խախտումների հիմքով կասեցման միջնորդությունները կուղարկվեն պարետատուն։

Թեև ակնառու է, որ ՀՀ պարետի սահմանած սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման հարցում տնտեսավարողներն այժմ առավել իրազեկ են, հետևաբար՝ ավելի օրինապահ ու բարեխիղճ, այնուամենայնիվ, ՍԱՏՄ-ն ամեն անգամ հորդորում է խստագույնս պահպանել համավարակի տարածումը կանխելուն ուղղված անվտանգության նորմերը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ