Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 սեպտեմբերի 2020

Մայրաքաղաքում ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է արձանագրել գերբեռնված փոխադրման դեպքերի աճ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ հերթական անգամ ուժեղացված վերահսկողություն և մշտադիտարկումներ են իրականացրել Երևանի Էրեբունի, Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում՝ հանրային տրանսպորտում ՀՀ Պարետի կողմից ամրագրված անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։
Արցախի և Կիևյան փողոցների ողջ երկայնքով, Բաղրամյանի պողոտայում շրջիկ կարգախմբերի միջոցով, ինչպես նաև կանգառի կետերում իրականացված դիտարկման և վերահսկողության ընթացքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։
Վերահսկողության արդյունքում կանոնավոր երթուղիներում հայտնաբերվել են մի շարք տրանսպորտային միջոցներ, որոնք երթևեկել են գերբեռնված վիճակում։
Արդյունքում կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Տեսչական մարմնի մասնագետների կողմից վարորդների և ուղևորների շրջանում իրականացվել են ամենօրյա ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ` ՀՀ պարետի որոշման պահանջները խստագույնս հետևելու նպատակով:
Հավելենք, որ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործառույթները կրում են ամենօրյա և շարունակական բնույթ:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ