Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 սեպտեմբերի 2020

ՔՏՀԱՏՄ-ն խստացված վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Շիրակի մարզում

Սեպտեմբերի 3-ին Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզի տրանսպորտի անվտանգության մասնագետները խստացված ռեժիմով վերահսկողություն են կատարել մարզի տարբեր համայնքներում։
Մասնավորապես՝ Գյումրի քաղաքում ՀՀ ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ իրականացված վերահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։
Միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում ՏՄ կողմից հայտնաբերվել են նստատեղերի քանակից ավել ուղևորների նստեցումով փոխադրման դեպքեր, որի հիմքով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ։
ՏՄ մասնագետների կողմից դիտարկման ընթացքում որոշ տրանսպորտային միջոցների վարորդներին տրվել են պարտադիր շտկման ցուցումներ՝ հատկապես ախտահանիչ հեղուկի տարան սարքին վիճակում պահելու վերաբերյալ։
Մարզի տարբեր համայնքներում Տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նպատակով՝ վարորդների և ուղևորների շրջանում կատարվել են նաև կանխարգելիչ միջոցառումներ, իրականացվել բացատրական աշխատանքներ՝ ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և պահպանելու նպատակով:
ՀՀ ամբողջ տարածքում ՔՏՀԱՏՄ-ն շարունակում է իրականացնել ակտիվ մշտադիտարկման և վերահսկողական աշխատանքները:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ