ուրբաթ, 4 սեպտեմբերի 2020
ԲԸՏՄ-ն շարունակել է խստացված ստուգայցերը Գյումրի քաղաքի պատմամշակութային վայրերում
Պարետատան կողմից սահմանված նորմերի կատարումը վերահսկելու նպատակով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ոստիկանների ուղեկցությամբ երկրորդ օրն անընդմեջ խստացված ստուգայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզում:
Սեպտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի պատմամշակութային օջախներով հարուստ ճեմուղիների, հրապարակների, եկեղեցիների հարակից տարածքների դիտարկումների ընթացքում էական խախտումներ չեն գրանցվել։ Այնուհանդերձ, արձանագրվել են դեպքեր, երբ քաղաքացիները դիմակ չեն կրել. ոստիկանության կողմից կազմվել է դիմակ չկրելու վերաբերյալ արձանագրություն։
Տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայցերի ընթացքում շարունակել են տրամադրել գործարանային արտադրության բժշկական դիմակներ և կոչ արել խստորեն պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները։