երեքշաբթի, 8 սեպտեմբերի 2020
Խստացված ստուգայցեր մայրաքաղաքի պատմամշակութային հուշակոթողների տարածքներում․ ԲԸՏՄ
ՀՀ պարետի օգոստոսի 18-ի N 253-Ն որոշման համաձայն՝ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մայրաքաղաքի հուշարձանների և պատմամշակութային հուշակոթողների հարակից տարածքներում սեպտեմբերի 8-ին իրականացրած խստացված վերահսկողական միջոցառումների ընթացքում էական խախտումներ չի գրանցել։
Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող վայրերում այնուամենայնիվ արձանագրվել են թերություններ․ երբեմն չի պահպանվել անձանց միջև սոցիալական հեռավորություն, արդի է նաև դիմակի ոչ պատշաճ կրումը։
ԲԸՏՄ մասնագետներն ամենօրյա լայնածավալ մշտադիտարկումների և ստուգայցերի ընթացքում հորդորում են պահպանել զգոնություն և խստորեն հետևել հակահամաճարակային անվտանգության կանոններին։