Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 11 սեպտեմբերի 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի մանկապարտեզներում

Պարետի որոշման համաձայն՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացնում մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ստուգայցերի ընթացքում ուշադրության կենտրոնում են գտնվում պարետի կողմից սահմանված կանոնների պահպանումը, մասնավորապես՝ մանկապարտեզներում հոսող տաք ջրի առկայությունը, մանրէազերծման աշխատանքների կատարումը, երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանմանումը՝ բակում, ննջասենյակում, այլ տարածքներում, ինչպես նաև խոհանոցային հատվածի համապատասխանությունը սահմանված պահանջներին:

Այսօր Կրթության տեսչական մարմնի ծառայողները շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Ուշագրավ է այն, որ խախտումների նվազման դինամիկան շարունակում է պահպանվել, սակայն մայրաքաղաքի նախադպրոցական որոշ հաստատություններում հոսող տաք ջրի և երրորդ ավազանի առակայության վերաբերյալ խնդիրները դեռևս լուծված չեն, ուստի Կրթության տեսչական մարմինը հորդորում է խստորեն պահպանել հակահամաճարակային կանոնները:
 

Մարտ 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 

-

Արխիվ