Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 14 սեպտեմբերի 2020

Տիգրան Ավինյանը ելույթ է ունեցել «EITI»-ի երկրորդ ազգային զեկույցին նվիրված առցանց համաժողովին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը բացման խոսքով է հանդես եկել Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (EITI) երկրորդ ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված առցանց համաժողովին: Նա իր խոսքում, մասնավորապես, ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,
Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային երկրորդ զեկույցին նվիրված այս առցանց համաժողովին։ Զեկույցն ընդգրկում է Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության 2018 թվականի ամբողջական պատկերը՝ իր բովանդակային և թվային մասերով։ Այն բազմաշահառու խմբի, «Ernst & Young» աուդիտորական ընկերության, հաշվետու պետական մարմինների և արդյունահանող ընկերությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։

Հայաստանի կառավարությունը գտնում է, որ «EITI»-ի պահանջների կիրարկումը մեր երկրում խթանում է պետական կառավարման թափանցիկությունը, քաղաքացիական հասարակության ներգրավածությունը և կոռուպցիայի դեմ պայքարը: Այսինքն, այն հանդիսանում է Բաց կառավարման սկզբունքների տարածման և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարման կարևոր միջոց։
Մեր երկրում «EITI»-ի պահանջների ներդրման ամբողջ ընթացքը մշտապես ուղեկցվել է «EITI»-ի Խորհրդի, միջազգային քարտուղարության և անդամ երկրների աջակցությամբ։ Նշանակալի է նաև միջազգային կառույցների դերը այս գործընթացում։ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ է իրականացվել Հայաստանի «EITI»-ի աշխատանքային ծրագրով սահմանված միջոցառումների կարևոր մասը, այդ թվում այժմ ներկայացվող զեկույցի պատրաստումը։ Իսկ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ իրականացվում են քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման ծրագրեր։ Շնորհակալ եմ մեր բոլոր միջազգային գործընկերներին այս կարևոր համագործակցության համար։

Հայաստանի Բազմաշահառու խմբի հարթակը հնարավորություն է տվել բոլոր շահագրգիռ կողմերին առաջ քաշել իրենց հուզող կարևոր հարցերը և կայացնել համաձայնեցված որոշումներ:

Հիշատակման են արժանի հանքարդյունաբերող ընկերությունների իրական սեփականատերերի ռեգիստրի ստեղծման աշխատանքները։ Մոտ ապագայում այդ ռեգիստրը հիմք կհանդիսանա այլ ոլորտների ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտումը ևս ապահովելու համար։

Բոլորովին վերջերս «EITI»-ի միջազգային խորհուրդը Հայաստանին շնորհեց երկրի առաջխաղացումը բնորոշող ամենաբարձր՝ «բավարարող առաջընթացի» գնահատականը, իսկ նախաձեռնության պաշտոնական կայքում Հայաստանը բնութագրվեց որպես «արագ թափով դեպի ավելի մեծ թափանցիկության» ընթացող երկիր։

Հետևաբար, միանշանակ է, որ Հայաստանի կառավարությունը և Բազմաշահառու խումբը շարունակելու են իրենց ջանքերը՝ ապահովելու համար «EITI»-ի այս բարձր արդյունքները և զարգացնելու դրանք՝ ներդնելով տեղեկատվության կանոնավոր բացահայտումների կայուն մեխանիզմներ և ընդլայնելով նախաձեռնության ազդեցության շրջանակները»։
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ