հինգշաբթի, 13 հունվարի 2005
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Ֆրունզիկ Մուշեղյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ Սոս Քոչարյանը 2005 թվականի փետրվարի 16-ից ազատվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից: