երեքշաբթի, 26 հունվարի 2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի նորանշանակ դեսպանին
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Ողջունելով Ալեքսանդր Կոնյուկին՝ փոխվարչապետը շնորհավորել է նրան նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բելառուսի միջև երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցեր, անդրադարձել ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և ընդգծել առևտրատնտեսական ոլորտում համագործակցության զարգացման ներուժի իրացման անհրաժեշտությունը: