Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 15 փետրվարի 2021

Փոխվարչապետը մասնակցել է «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» առցանց աշխատաժողովին

Փետրվարի 15-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» կազմակերպած «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» աշխատաժողովին: Հանդես գալով ողջույնի խոսքով՝ փոխվարչապետը նշել է. «Ողջունում եմ «Տեղեկատվության ազատությունը կառավարման համակարգում» խորագրով այս աշխատաժողովի անցկացումը և նրա մասնակիցներին: Նման ֆորմատով քննարկումները կարևոր են՝ ոլորտում առկա խնդիրների ծավալը և բովանդակությունը ճիշտ գնահատելու համար: Դրանից էլ բխում է ճիշտ լուծումներ գտնելը: Ուստի կարծում եմ, որ այսօր և վաղը անցկացվող աշխատաժողովն արդյունավետ կլինի բոլոր մասնակիցների համար: 

Ժամանակակից տեխնոլոգիաները կարծես ջնջել են տեղեկատվության հասանելիության սահմանները և հաճախ ունենք դեպքեր, երբ ակնհայտ կեղծիքը, կամ, որ ավելի վտանգավոր է, մանիպուլացված տեղեկատվությունը լայն տարածում է ստանում և հանրային ընկալումներում վերածվում ճշմարտության: Այս առումով չափազանց կարևոր է հավաստի տեղեկատվության առավելագույն տարածվածությունը, որի կրողները հաճախ հենց պետական մարմիններն են: Այստեղ կարևորում եմ, որ պետական գերատեսչությունները պատշաճորեն կատարեն իրենց պարտականությունը՝ հասանելի լինեն զլմ-ների համար և չկաշկանդվեն զլմ-ների ներկայացուցիչների հետ համագործակցությունից: Կարևոր է նաև, որ տեղեկատվություն տրամադրող օղակները պատասխանատվությամբ մոտենան իրենց ուղղված հարցումներին՝ հիշելով, որ հաճախ հենց իրենց աշխատաոճով է պայմանավորված հանրային տեղեկացվածության որակն ու մակարդակը: 

Ուզում եմ նշել, որ այս աշխատաժողովը, այսպիսի այլ գաղափարների նման, լիովին ողջունվում է մեր կառավարության կողմից: Մենք տեղեկատվության հավաստիության, ազատության և առավելագույն հասանելիության հարցում ամենաշահագրգռվածն ենք, ուստի պետք է ամեն ինչ անենք այս ոլորտն առնվազն անխնդիր դարձնելու համար: Շնորհակալ եմ ուշադրության համար, իսկ աշխատաժողովին մաղթում եմ հաջող ընթացք»: 

Աշխատաժողովը նախատեսված է պետական կառավարման 57 մարմինների տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումների աշխատակիցների համար։ Միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստանին նախաձեռնություն» ծրագրի շրջանակում: Աշխատաժողովի օրակարգում են եղել պետական կառավարման մարմինների համար տեղեկատվության ազատություն առավելությունների, տեղեկություն ստանալու բանավոր, գրավոր, էլեկտրոնային հարցումների, միասնական հարթակի, տեղեկություն տրամադրելու կարգի, մեխանիզմների (առկա և առցանց) ու ժամկետների հարցերը:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ