Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 24 փետրվարի 2021

Փոխվարչապետի գրասենյակում կայացել է «Կոնդ» թաղամասի վերականգնման ծրագրի շուրջ հանրային քննարկում




Փետրվարի 24-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակում տեղի է ունեցել Երևանի «Կոնդ» թաղամասի վերականգնման ծրագրի շուրջ հանրային քննարկում: Այն վարել է Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանը, որը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Կոնդի վերակառուցումը կառավարության առաջնահերթություններից է և դրա փոխադրումը ակտիվ փուլի 2021թ. փետրվարի 4-ին կառավարության կողմից ընդունված «Տնտեսական արձագանքման ծրագրի» կարևո ր բաղադրիչներից է:

Կոնդի վերակականգնման գործընթացին, կարծում եմ, պետք է մոտենալ երկու դիտանկյունից: Առաջինը՝ պահպանել թաղամասի մշակութային ժառանգությունը և Կոնդի քաղաքային կոլորիտի էլեմենտը: Երկրորդը՝ թաղամասի վերակառուցումը պիտի նպաստի տեղական տնտեսության զարգացմանը՝ խթանելով շինարարության, աշխատատեղերի քանակի, բիզնեսի այլ ճյուղերի շղթայական աճին: Ծրագրի այս երկու բաղադրիչները պետք է դիտենք որպես միմյանց փոխլրացնող, որտեղ ոչ մի կողմը մյուսի հանդեպ գերակայություն չունի»:

Այսօրվա մեր քննարկման նպատակն է հասկանալ, թե ինչ փուլում է գտնվում ծրագիրը և ինչպիսին է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարծիքը: Ինչպես գիտեք, մրցույթի հայեցակարգի նախագիծը դրվել էր հանրային քննարկման, և ստացված բազմաթիվ առաջարկներ ընդունվել են: Կարծում եմ՝ մրցույթի նախագիծը դրանից միայն շահել է: Մեզ համար չափազանց կարևոր է, որ քաղհասարակությունը ակտիվ մասնակից լինի այս գործընթացում և իր խորհուրդներով ու դիտարկումներով նպաստի դրա բարելավմանը: Բազմիցս հայտարարել ենք, որ կառավարության համար ծրագրի բաց և թափանցիկ լինելը խիստ կարևոր է, և որ հանրային կարծիքը պետք է առավելագույնս հաշվի առնված լինի ցանկացած որոշում ընդունելիս»:

Քննարկմանը մասնակցել են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, պետական տարբեր գերատեսչությունների մասնագետներ, քաղաքացիական հասարակության և մասնագիտական հանրույթի ներկայացուցիչներ: Ներկա էին նաև թաղամասի մի քանի բնակիչներ: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել թաղամասի վերականգնման գրեթե բոլոր հարցերին, իսկ Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ներկայացրել է հայեցակարգի դրույթները: Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ