Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 մարտի 2021

Փոխվարչապետը տեսակոնֆերանս է անցկացրել Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ


Մարտի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով. «Ուրախ եմ ողջունել բոլորին Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի պորտֆելի համատեղ գնահատման աշխատանքների շրջանակներում։ Մեծապես կարևորում եմ այս միջոցառումը մի շարք առումներով։ Նախևառաջ, սա լրացուցիչ հնարավորություն է գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու և գործնական երկխոսության միջոցով ծրագրերն առավել համակարգված և արդյունավետ կերպով իրականացնելու հիմքեր ձևավորելու համար։

2020 թվականին կորոնավիուսի համավարակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մեր երկիրը տնտեսական անկման շրջափուլ մտավ, և այդ իրողությունները նաև բացասաբար անդրադարձան ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության վրա։

Այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ընդունված արագ հակազդման քաղաքականության շրջանակներում Կառավարությունն ի թիվս այլ միջոցառումների և նպատակների, նաև հասցեագրել է կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության շեշտակի աճի ապահովումը՝ որպես տնտեսական ակտիվության վերականգնման կարևորագույն երաշխիքներից մեկը։

Վստահ եմ՝ զարգացման գործընկերների հետ համատեղ ծրագրային պորտֆելների գնահատման գործընթացի իրականացումը լրացուցիչ երաշխիքներ է ձևավորում ծրագրերի իրականացման արդյունավետության համար՝ որպես երկկողմ հանձնառության դրսևորում։ Սա չափազանց կարևոր է նաև երկրի ֆիսկալ կայունությունն ապահովելու, հանրային ներդրումային նոր նախաձեռնությունների ու ծրագրերի համար պոտենցիալ դաշտ ձևավորելու համար։

Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի հետ Հայաստանի ընդհանուր ակտիվ ծրագրային պորտֆելը մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է, հատկացումների մասով միջին կատարողականը՝ մոտ 68 %: Չնայած ծրագրերի ֆինանսական ծավալի ու քանակի առումով գործընկերության պորտֆելը մեծ չէ, սակայն Եվրասիական զարգացման հիմնադրամը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և կարծում եմ, որ դեռ հնարավորություններ կլինեն գործընկերությունն առավել զարգացնելու համար։

Թույլ տվեք շատ չծավալվել, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանանք հատկացնել հենց ծրագրերի շուրջ քննարկումների համար։ Միջոցառման օրակարգը նախատեսում է, որ առաջին փուլով կքննարկենք արդեն իսկ իրականացվող 4 ծրագրերը՝ 3 վարկային և 1 դրամաշնորհային, իսկ երկրորդ փուլով՝ պլանավորված թվով 3 դրամաշնորհային ծրագրերը»:

Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պորտֆելի՝ տեսակապով անցկացվող գնահատման ժամանակ քննարկվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ներկայիս փուլի, Հայաստանում ոռոգման համակարգի արդիականացման, «Մաստարայի» ջրամբարի կառուցման, «Առողջապահության առաջնային ոլորտում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործման» դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերին:

Առանձին քննարկման առարկա են դարձել նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը, ինչպես օրինակ՝ «կանաչ էներգիայի» զարգացումն ու հանրային շենքերում էներգախնայող մեխանիզմների ներդրումը, աշխատանքի էլեկտրոնային բիրժայի ստեղծումը, Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին պատրաստվածության մեծացումը՝ առաջացած սպառնալիքների հայտնաբերման և արձագանքման ուղղությամբ:

Տեսակոնֆերանսի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ արձանագրության և գործողությունների պլանի միջոցով շարունակել աշխատանքները ծրագրերի իրականացման և արդյունավետ կառավարման ուղղությամբ: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի ու գործընկեր երկրի միջև համագործակցության ռազմավարության մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Նախատեսվում է պորտֆելի գնահատումը պարբերական դարձնել, որպեսզի ծրագրերի կառավարումը հնարավորինս արդյունավետ դառնա, իսկ ընթացիկ խնդիրներն արագ լուծումներ ստանան:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ