Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 ապրիլի 2021

Տիգրան Ավինյանը մասնակցել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի միջոցառմանը




Ապրիլի 26-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մասնակցել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի նախաձեռնած «Ներդրումների ներգրավում, սպասարկում և աջակցություն. արդյունքներ և տեսլական» խորագրով միջոցառմանը:

Որպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով` շնորհավորելով «Էնթրփրայզ Արմենիային» ռեբրենդինգի կապակցությամբ: Տիգրան Ավինյանը նշել է, որ 2020թ. ՀՀ-ի համար բարդ տարի է եղել, և «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի դերակատարումը՝ որպես ներդրումների խթանման և աջակցման ազգային կառույցի, պիտի նպաստի այդ հետևանքների չեզոքացմանը: Նա հավելել է, որ վերջին 3 տարիներին ՀՀ կառավարությունը հստակորեն մերժել ու բացառել է ներդրողների և բիզնեսի հարցում որևէ խտրականություն՝ հավասար պայմաններ ապահովելով բոլորի համար:

Փոխվարչապետի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ ՀՀ կառավարությունը հանրային կառավարման բարեփոխումներով էականորեն փոփոխելու է գործող բազում ընթացակարգեր, որոնք բարդացնում են բիզնեսի կյանքը: Ներդրումային միջավայրի բարելավմանը պետք է նպաստի նաև թվայնացման օրակարգը: Տնտեսական դիվանագիտության ակտիվացումը համարելով առաջնահերթություն՝ նա «Էնթրփրայզ Արմենիային» առանցքային դեր է վերապահել, որը պետք է իրականություն դարձնի քաղաքական մակարդակում ձեռք բերվող պայմանավորվածությունները: Տիգրան Ավինյանը նկատել է, որ թեև «Էնթրփրայզ Արմենիան» չի կանխորոշում Հայաստանի ներդրումային միջավայրը, սակայն նրա գործունեությունից է կախված ներդրումի շարունակականությունը, ըստ այդմ՝ «Էնթրփրայզ Արմենիայի» կողմից ներդրող-պետական հատված արդյունավետ հաղորդակցության ապահովումը էական պայման է օտարերկրյա ներդրումների հաջողության համար:

Միջոցառման ընթացքում հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը ներկայացրել է «Էնթրփրայզ Արմենիա» հիմնադրամի կառույցն ու առաքելությունը: Իր խոսքում նա անդրադարձել է հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններին և նպատակներին: Հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը ներկաներին ծանոթացրել է ներդրումների աջակցման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և արդյունքներին՝ ներկայացնելով հիմնադրամի միջազգային դոնոր կազմակերպությունների և նոր ներդրողների ներգրավվելու ուղղությամբ իրականացրած աշխատանքները:

Միջոցառման ժամանակ ներկայացվել է հիմնադրամի կողմից ներմուծված նոր՝ ներդրողների հետներդրումային սպասարկման ծառայությունը: Հիմնադրամի աշխատանքներն արդյունավետ դարձնելու և նոր ուղղությունների զարգացման համատեքստում քննարկվել է արտերկրում ինստիտուցիոնալ զարգացման ու հիմնադրամի ներկայացուցիչների ցանցի ներդրումը՝ որպես ներդրումների ներգրավման լրացուցիչ գործիքակազմ:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ