Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 23 հունիսի 2021

Տիգրան Ավինյանը մասնակցել է Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը




Հունիսի 23-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Գյումրիում ներկա է գտնվել Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացման արարողությանը: Այն գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության, Հայփոստի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Կարմիր ժապավենը կտրելուց և գրասենյակի պաշտոնական բացումն ազդարարելուց հետո փոխվարչապետի պաշտոնակատարը հանդես է եկել ողջույնի խոսքով: Նա նախ շնորհավորել է ՀՀ-ում տեղի ունեցած, ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կապակցությամբ. «Ես կարծում եմ, որ սա մեր երկրի, մեր ժողովրդի համար շատ կարևոր հանգրվան է, և այս հանգրվանից հետո մենք իրապես արժևորում ենք ժողովրդավարության հաղթանակը, և բացելու ենք հնարավորությունները երկարաժամկետ զարգացման և խորքային բարեփոխումների ընդունելի փուլի համար»: Տիգրան Ավինյանը հավելել է, որ դեռևս 2018թ. Հայաստանի կառավարությունը որպես առաջնահերթություն է ընդունել հանրային կառավարման բարեփոխումների օրակարգը. «Հանրային կառավարման բարեփոխումները բաղկացած են 4 հիմնական հենասյուներից, որոնցից մեկը հենց Հանրային ծառայությունների մատուցումն է, և հանրային ծառայությունների մատուցման որակից է նաև կախված պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների մակարդակը: Կարելի է ասել, որ սրանք առաջին քայլերն են հանրային կառավարման բարեփոխումների ոլորտում, ինչից հետո ունենալու ենք ծառայությունների մատուցման թվային հարթակներ, հեռախոսային հավելվածների միջոցով ծառայությունների ստացում, և այս տարվա ավարտին, մենք ակնկալում ենք ունենալ նմանատիպ հավելվածներ»:

Փոխվարչապետի պաշտոնակատարը միաժամանակ նշել է, որ միասնական գրասենյակները ոչ միայն հնարավորություն են ստեղծում կենտրոնացնել պետական ծառայությունները մեկ հարկի տակ և ազատել քաղաքացուն տարբեր պետական մարմիններ այցելելուց և ժամանակի կորստից, այլ նաև որակապես փոխվում է ծառայության որակը. «Ուզում եմ շնորհավորել բոլորին այս մեծածավալ աշխատանքի իրականացման համար, ուզում եմ շնորհավորել Գյումրու բնակիչներին, հասարակությանը, մեր նախարարություններին, գերատեսչություններին, Հայփոստին՝ կատարված աշխատանքների համար: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր միջազգային գործընկերներին, ում շնորհիվ այս աշխատանքը դարձավ իրականություն»:

Տիգրան Ավինյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել մատուցվող ծառայություններին: 29 պատուհաններից յուրաքանչյուրը նախատեսված է կոնկրետ խմբի ծառայությունների համար: Միասնական գրասենյակը Շիրակի մարզի բնակիչներին հնարավորություն է տալիս ստանալ շուրջ 110 ծառայություն մեկ վայրում, այդ թվում՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, Ազգային արխիվի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում: Հանրային ծառայությունների միասնական գրասենյակների թիվն առայժմ երկուսն է. Երևանում գործողը գրասենյակը տեղակայված է Վազգեն Սարգսյան 3 հասցեում, իսկ Իջևանում գործողը՝ «Հայփոստի» բաժանմունքի Երևանյան-10 հասցեում։

Գրասենյակի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՄՆ ՄԶԳ ներկայացուցիչներ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ