Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 9 հուլիսի 2021

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կայացել է Երևան քաղաքի 33-րդ թաղամասի կառուցապատման աշխատանքները համակարգող խմբի նիստը




Հուլիսի 9-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Երևան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի նիստը:

Բացման խոսքում Տիգրան Ավինյանը ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության արդյունքները.

· Ավարտվել են 13 լոտերի նախագծման աշխատանքները, ընդ որում՝ 8-ի դեպքում՝ ամբողջությամբ:

· 7 լոտ դիմել է համալիր փորձաքննության, 1 լոտ ստացել է շինարարական թույլտվություն:

· Գույքերի իրացման աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով ներգրավվել է Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ը: Նախատեսվում է պայմանագրեր կնքել շուրջ 50 ընտանիքի հետ՝ այսպիսով ավարտելով իրացման աշխատանքները:

· Գույքերի փոխհատուցման գումարը 1 քառակուսի մետրի համար 600-700 ԱՄՆ դոլարից դարձել է 1700-2000 ԱՄՆ դոլար:

· 5 լոտերի մասով հավանական ներդրողների հետ ընթանում են բանակցություններ, որոնք պիտի ավարտին հասցվեն առաջիկա ամիսներին:

· Բոլոր լոտերի մասով արդեն տրվել է շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացություն:

· Կառուցապատման տարածքում առկա բոլոր հուշարձանների մասով ներկայացվել են նախագծային առաջադրանքներ, որոնք կառուցապատողների համար հիմք կհանդիսանան հուշարձանների բակային տարածքները բարեկարգելիս: Ընդ որում՝ թաղամասի հուշարձանները պահպանվելու են, ինչպես նաև ապահովվելու են ՀՀ Կառավարության կողմից նախկինում հայտարարված պայմանները:

Փոխվարչապետի պաշտոնակատարը հավելել է, որ Երևանի 33-րդ թաղամասի վերակառուցումը կառավարության առաջնային նշանակության հարցերից է: Ըստ նրա՝ թեպետ պրոցեսը բարդ է ու ժառանգված, սակայն պետք է հասցվի տրամաբանական հանգրվանին: Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի 33-րդ թաղամասը մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունի ինչպես պատմական, այնպես էլ քաղաքային առողջ ու հարմարավետ միջավայրի կառուցման տեսանկյունից:

Նիստի ժամանակ անդրադարձ է կատարվել Երևանի 33-րդ թաղամասի կառուցապատման ընթացիկ հարցերին, որոնց թվում՝ համալիր փորձաքննություններ, քանդման ենթակա գույքերի ցանկ ու քանդման թույլտվություններ, մի քանի լոտերի նախագծերի ու շինարարության մեկնարկի հարցեր: Նիստի երկրորդ մասում աշխատանքային խմբի քննարկումներին միացել են նաև 33-րդ թաղամասի կառուցապատողների ներկայացուցիչները:

Առաջիկա անելիքների վերաբերյալ համապատասխան գերատեսչություններին տրվել են հանձնարարականներ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ