Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 օգոստոսի 2021

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզերին և Երևան քաղաքին առնչվող հարցերի վերաբերյալ




Օգոստոսի 27-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ մարզերին և Երևան քաղաքին առնչվող հարցերի վերաբերյալ: Քննարկվել են համայնքների միավորմանը, ենթակառուցվածքների զարգացմանը վերաբերող տարբեր հարցեր: Փոխվարչապետն ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ճկուն դարձնել համայնքային բյուջեների հաստատման մեխանիզմները՝ ելակետ ունենալով համայնքների միջև արդյունավետ համագործակցությունը:

Օրակարգում ընդգրկված էին պետական սեփականություն հանդիսացող գույքի կառավարման արդյունավետության բարձրացման, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող դպրոցաշինական ծրագրերի, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում ներգրավված համայնքների համաֆինանսավորման վերաբերյալ հարցերը:

Երևանի քաղաքապետի տեղակալները ներկայացրել են գույքահարկի և հողի հարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունների վերահաշվարկի,  աղբահանության վճարի և հողի վարձակալության հաշվառումների համակարգի, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների, թափառող կենդանիների վնասազերծման նոր մեթոդաբանությունը ՀՀ բոլոր համայնքներում պարտադիր ներդնելու և կիրառելու վերաբերյալ խնդիրներն ու առաջարկությունները:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սակավաջրության հարցին՝ կարևորելով դրա հետևանքների վերացումն ու մեղմումը, հնարավոր խնդիրների բացահայտումը և օպերատիվ արձագանքման միջոցառումների իրականացումը:

Հոկտեմբերի 17-ին նախատեսվում է 9 համայնքներում անցկացնել ՏԻՄ ընտրություններ: Այդ համատեքստում քննարկվել են ընտրությունների և համայնքների միավորման ծրագրերի հետ կապված կազմակերպչական հարցերը:

Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը, ՀՀ մարզպետները, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը, Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենն ու Երևանի քաղաքապետի տեղակալները: Խորհրդակցության ավարտին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ