Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 նոյեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ կարավարության նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Կառավարությունը հավանություն տվեց «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Դրանով կարգավորվում են իրավաբանական անձանց պետական գրանցման բնագավառում հարաբերությունները, սահմանվում գրանցումն իրականացնող մարմինների իրավասությունները: Օրենքի նախագծով զգալիորեն պարզեցված է իրավաբանական անձանց պետական գրանցման գործընթացը: Մասնավորապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց և տարածքային ստորաբաժանումում գրառում կատարելուց ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումը պետք է կատարի իրավաբանական անձի պետական գրանցումը: Անհրաժեշտ փաստաթղթերի նմուշային ձևերով, անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացվում է ոչ ուշ, քան երկու օրվա ընթացքում:

Նիստում լսվեց «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են իրավական ակտերի տեսակները, ստորադասությունը, ընդհանուր կարգը և այլն: Նախագիծը դեռևս կքննարկվի շահագրգիռ գերատեսչություններում և երեք շաբաթ անց ամբողջական տեսքով կներկայացվի կառավարության հաստատմանը:

Կառավարության որոշմամբ հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության շենքերի, շինությունների և դրանց տարածքների վարձակալության տրամադրման լիազորությունների իրականացումը հանձնվեց ՀՀ պետական գույքի կառավարման նախարարությանը: Ինչպես նշեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, այս որոշումը պետական միջոցների փոշիացումը կանխելուն միտված քայլ է, նպատակուղղված է պետական գույքի արդյունավետ կառավարման, տնօրինման և օգտագործման միասնական քաղաքականություն իրականացնելուն: Առաջիկայում կառավարության քննարկմանը կներկայացվի նշված տարածքների վարձակալության տրամադրման կարգը:

Մեկ այլ օրենքի նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ մի շարք օրենքներում: Մասնավորապես «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությամբ, կրոնական համայնքը կամ կազմակերպությունը ճանաչվում է իրավաբանական անձ՝ պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից: Կրոնական կազմակերպությունը գրանցելու համար պետական ռեգիստրին անհրաժեշտ փաստաթղթերի հետ պետք է ներկայացվի նաև կրոնի գործերով պետական լիազորված մարմնի փորձագիական եզրակացությունը: Փոփոխություններ ու լրացումներ են առաջարկվել նաև «Մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների մասին» և «Անհատ ձեռներեցների մասին» ՀՀ օրենքներում:

Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ-ում ապահովագրական համակարգի և ապահովագրական շուկայի զարգացման հայեցակարգին: Դրանում տրված են ապահովագրական համակարգի ընդհանուր բնութագիրը, ոլորտի ընկերությունների պարտավորություններն ու կառուցվածքը, ապահովագրական համակարգի և շուկայի զարգացման ռազմավարությունը, բնագավառի օրենսդրական դաշտի զարգացման ուղղվածությունը: Հայեցակարգում որպես ապահովագրության ոլորտում պետության կարևոր հիմնախնդիրներից նշվում է պարտադիր ապահովագրության տեսակների ներդրման ապահովումը, ինչը, որպես կանոն, ունի սոցիալական ուղղվածություն և բնակչության շահերի պաշտպանության խնդիր: ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվել է մեկամսյա ժամկետում կառավարություն ներկայացնել ապահովագրության ոլորտի զարգացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր:

Նիստում ընդունվեց պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից առաջացած միջոցների հաշվին 2000 թ. իրականացվող աշխատանքների աուդիտ կազմակերպելու մասին որոշում: Այդ նպատակով ստեղծվեց մրցութային հանձնաժողով, որը համապատասխան կամակերպության ընտրության նպատակով տասնօրյա ժամկետում կհայտարարի մրցույթ:

Կառավարությունը հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումներին, ընդունեց նախկինում կենսաթոշակի անցած զինծառայողների կենսաթոշակները վերահաշվարկելու կարգի և ժամկետների մասին որոշում:

Մեկ այլ որոշմամբ ստեղծվեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, հաստատվեց վերջինիս կանոնադրությունը: Հիմնադրամի գործունեության նպատակներից են լինելու Հայաստանում և սփյուռքում գիտական մտքի համախմբումը, գիտահետազոտական գործունեությունը, ռազմավարական հետազոտությունների մշակումը, մասնագետների պատրաստումն ու վերապատրաստումը:

Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվեցին Երևանի Աջափնյակի թաղային համայնքի ղեկավար Ռաֆիկ Մկրտչյանի լիազորությունները:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ